«Միջազգային հանրությունն արձագանքում է այն պարագայում, երբ ազգային կամ պետական իշխանությունները խնդիրների մասին բարձրաձայնում են, ներկայացնում են իրենց դիրքորոշումը։ Ցավոք սրտի, Հայաստանի իշխանություններն այս առիթով առանձնապես ակտիվ չեն. մեծ հաշվով, պատասխանատվությունը մեծ մասամբ «գցում են» ռուսների վրա»,- «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական քննարկմանն անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
ԱԱԾ-ն հրաժարվում է «պետական անվտանգություն» եզրույթից. կօգտագործեն «ազգային անվտանգություն» եզրույթը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախի երաշխավորը լինել և դրա մասին ՀՀ իշխանությունը շատ պարզ է խոսում։
Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին տեղեկացնել սահմանված կարգով: Պետական գաղտնիքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:
«Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն անդրադարձավ հարցին, թե ստեղծված անվտանգային մարտահրավերների պարագայում ինչ պետք է անի շարքային քաղաքացին:
«Կան սկզբունքային հարցեր, որոնք ազդում են Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա, նաև մարդկային հարաբերությունների վրա, այդ թվում՝ աշխատանքային։ Չի բացառվում, որ դա որոշակի ազդեցություն ունենա նաև այդ ծրագրերի վրա։ Բայց կարծում եմ՝ այս պահին պարզապես նպատակահարմար չէ այդ մասին խոսելը»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
168.am-ի հետ զրույցում Հացիի համայնքապետ Սանթուր Սարգսյանն ասաց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների առումով ծայրահեղ վիճակում չեն, այդուամենայնիվ որոշակի խնդիրներ կան։
«Պատերազմի առկայությունը տարածաշրջանում այն իրողությունն է, որն ընդունեք-չընդունեք՝ դրանից չի փոխվում: Այսինքն՝ որքան գոռաք՝ ապագա կա, կամ որքան ասեք՝ չէ, խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը, դրանից իրողությունը չի փոխվում»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանն «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում՝ հավելելով, որ այս իրողությունն ընդունելուց է կախված հետագա անելիքը:
«Մենք կատարել ենք պատմական ամենասխալ որոշումը՝ հրաժարվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի պատմական որոշումից, որով Արցախը վերամիավորվում է Մայր Հայաստանին»,- հունվարի 16-ին «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։
Բելառուսում այսօր սկսվել են Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ թռիչքամարտավարական վարժանքները:
Հայերը Բաքվում ենթարկվել են 3 մեծ ջարդերի. քննարկում՝ Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանում
«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը` «iHeart Radio ALTer Ego» համերգին ելույթ է ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով և Հայաստանի դրոշով: Ինստագրամյան իր էջում երգչուհին անդրադարձել է ելույթին՝ մանրամասնելով բաճկոնի գրվածքը:
Նեպալում այսօր սգո օր է հայտարարվել երկրում տեղի ունեցած ողբերգական ավիավթարից հետո, որն առնվազն 68 մարդու կյանք է խլել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով որպես տուժող հարցաքննվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ՀՀ-ի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների արտահերթ զեկույցը` Արցախի շրջափակման վերաբերյալ
«Հանրության մեջ մտահոգություն կա, որ երկիրը կանգնած է պատերազմի առջև, որ կարող են նոր բախումներ լինել և այլն, բայց որևէ մեկը ժողովրդին հստակ չի ասում, որ այդ պատերազմն իրականում անհրաժեշտ է հենց մեզ»,- այսօր «Ինչպես պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Վստահ եմ, որ Արցախի պետական կառավարման համակարգի շուրջ բոլոր լուծումների հիմքում պետք է լինի Արցախի պետականության ամրապնդման, պետական ինստիտուտների պահպանման, արցախահայության խնդիրների կարգավորման և ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ անվտանգության ապահովման հրամայականը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։
«Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկում՝ ՈւՂԻՂ
Պատգամավոր Աննա Մկրտչյանի ճանապարհն առանց բացատրության փակելու համար, ոստիկանը (կոչումը` ենթասպա) կարող էր մի փոքր ծառայողական էթիկա ունենալ, մի փոքր էլ էլեմենտար կուլտուրա:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։
Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս շաբաթ լսումներ կկայանան Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ հարկավոր է գործողություններ ձեռնարկել:
Ֆրանսիայի նպատակն է գործել՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ խաղաղ կարգավորման, որը պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը:
Ի՞նչ եղավ Ryanair-ի հետ, որը դադարեցրեց Հայաստանից էժան թռիչքները. փոխնախարարը տեղյակ չէ
Ի՞նչ եք արել հայկական ավիաընկերությունների՝ դեպի եվրոպա արգելքը վերացնելու համար. Արթուր Խաչատրյան
ԱԺ ամբիոնից գովազդվում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Flyone Armenia» ավիաընկերությունը
ՀՀ ագզային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի, երկու խորհրդարանների պատգամավորների առցանց քննարկման հնարավորությունը՝ Արցախի շրջափակման պայմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
Ազգային ժողովի նիստը` ՈւՂԻՂ