«Մեզ պետք է պատերազմ և հաղթանակ, և ժողովրդին դրան պետք է նախապատրաստել»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Հանրության մեջ մտահոգություն կա, որ երկիրը կանգնած է պատերազմի առջև, որ կարող են նոր բախումներ լինել և այլն, բայց որևէ մեկը ժողովրդին հստակ չի ասում, որ այդ պատերազմն իրականում անհրաժեշտ է հենց մեզ»,- այսօր «Ինչպես պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Շարունակելով խոսքը՝ Շահնազարյանն ասաց․

«Արցախը հայկական պահելու քայլերից մեկը նոր պատերազմի պատրաստվելն է։ Որպես երկիր, որպես պետություն, որպես ժողովուրդ՝ դա մեզ համար անհրաժեշտ պատերազմ է։ Ոչ թե պատերազմ, որ պաշտպանենք եղածը, այլ պատերազմ՝ ուղղված կորսվածը վերականգնելուն։ Թող մեզ կոչեն ռևանշիստ, բայց փաստն այն է, որ ներկայիս ռեսուրսներով, կարողություններով Հայաստանն ու Արցախը կենսունակ չեն, մրցունակ չեն տարածաշրջանում, չեն կարող լուծել մեր ժողովրդի անվտանգության տարրական խնդիրները, ամենապարզ հարցերը։ Որպեսզի մենք նորից կարողանանք սպասարկել մեր շահը, լինել գործընկեր տարածաշրջանում այլ պետությունների հետ, մրցակցային լինել թշնամիների հետ։ Մեզ պետք է պատերազմ և հաղթանակ, և ժողովրդին դրան պետք է նախապատրաստել․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս