«Միջազգային փոխադրողների ասոցիացիայի» գործադիր խորհրդի փոխնախագահ Քադիր Չիրքինն անդրադարձել է Թուրքիայի և Չինաստանի միջև գտնվող «Միջին միջանցք»-ին:
Վրաստանի քաղաքացիները 2022 թվականին արտերկրում գնումների վրա ծախսել են իրենց գումարի 42 տոկոսը, նշված է «Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ» (PMCG) հետազոտական կազմակերպության ուսումնասիրության մեջ:
Արտաքին գործոնների արդյունքում անցած տարի Հայաստանի տնտեսությունը բարձր աճեր արձանագրեց։ Դա թմբիրի մեջ է գցել իշխանություններին. կարծում են, թե այդ գործոնները հավերժ պահպանվելու են, ու իրենք էլ կարողանալու են հասարակության աչքին թոզ փչելով՝ հպարտանալ, որ արձանագրված աճերն իրենց «փայլուն« աշխատանքի արդյունքն են։
Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո «Քաղաքային փոխակերպման և քաղաքաշինության» հիմնադրամը (KENTSEV) Թուրքիայում նոր նախագծեր է սկսել քաղաքային շինարարության ուղղությամբ։
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի կարծիքով՝ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անում են Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները հողին հավասարեցնելու ուղղությամբ: «Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում ամեն ինչ արել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այնքան վատացնի, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր լինի, ՌԴ-ին թշնամի նայելու և այլն: Եթե Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է այս կամ […]
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանցիները զբաղեցրած բարձունքում ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ինչն ակնհայտորեն նշանակում է, որ հորդոր/կոչերի վրա թքած ունեն:
«Մեր ընտրությունը վատի և կատաստրոֆայի միջև է։ Փաշինյանը սա ասաց, խոստովանեց, որ իր կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևն իրեն «գցել» է։ Փաշինյանի վերջին ասուլիսը գուժեց, որ այլևս բանակցային գործընթաց չկա»,- ասաց Զոհրաբյանը։
Իտալիան Հարավային Եվրոպայի այլ երկրների հետ միասին փորձում է հասնել անօրինական միգրացիան և ծովով մարդկանց փոխադրումը (ինչը հաճախ հանգեցնում է միգրանտների մահվան) կասեցնելու միասնական մասշտաբային ծրագրի:
«Երևան-Բաքու բանակցություններում, ամենայն հավանականությամբ, խնդիրներ կան արտաքին խաղացողի մասնակցության բացակայության պատճառով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով Երևան-Բաքու բանակցություններին։
Հրանտ Մելիք- Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, Արցախում նոր տարածքներ են գրավում։
Նշվում է, որ հրադադարի ռեժիմի մեկ խախտում էլ արձանագրվել է Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան, հետաքննությունը շարունակվում է
Արցախում 120 հզ. մարդ ամենօրյա կենաց-մահու պայքարի մեջ է, իսկ ճակատագիրն ամեն օր մի նոր` ավելի ծանր, փորձություն է բերում:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը երկու անգամ գնացել է Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, փակ հանդիպմանը ներկայացրել իր վերլուծությունը, պատասխանել ՔՊ-ականների հարցերին:
Շիրակի մարզի Անի համայնքում կիրակի օրը սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը թեժ է. լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան օգտատերերը պարբերաբար հայտնել են հօգուտ սեփական թեկնածուի իշխանության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման մասին:
«Գոյը» միայն թատրոնի անուն չէ, մենք այսօր գոյամարտի մեջ ենք, և դա միայն թատրոնի մաստշաբով չէ, վիճակն իսկապես շատ լուրջ է։ Հայաստանն ընդունեց Հռոմի ստատուտը, որով կարող է ձերբակալել Պուտինին։ Սրանք փորձելու են Պուտինին ձերբակալե՞լ։ Պատկերացրեք, թե դրան ինչ պատասխան կարող է լինել, և մենք դարձյալ ասելու ենք՝ ռուսները մեզ կրկին մեջքից խփեցին։ Այս պայմաններում մենք, բնականաբար, գոյամարտի մեջ ենք՝ մեր թատրոնի մասշտաբների մեջ, խոսում ենք արվեստի լեզվով։ Ինչ-որ մարդիկ, որոնք երբեք արվեստ բառն էլ չեն լսել, սկսում են արվեստի մասին ՊՈԱԿ-ներով խոսել։
Շուշին եղել է 19-րդ դարի երկրորդ եւ 20-րդ դարի եկրորդ կեսի Արեւելյան Հայաստանի կրթական կենտրոնը։
Ինքն իրեն և իր իշխանությունն ապահովագրելու համար Փաշինյանը նոր պատերազմի անոնսը նախապես է անում, զգուշացնում, որ Ադրբեջանն ամեն պահի կարող է հարձակվել Արցախի և Հայաստանի վրա։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, ապա Արցախում ստեղծված իրադրությունը բոլոր առումներով խիստ կսրվի
Իշխանությունները ակնկալում են խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր ձեռնարկել տվյալ խախտման հետևանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով:
«Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովում լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանը ահազանգում է մարզի Սիսիան համայնքում վաղը կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կատարվող ընտրակեղծիքների մասին։
Նշվում է, որ նման աննախադեպ փորձը առաջացնում է իրավական, քաղաքական և տնտեսական հարցեր, և ԵՄ երկրները անցյալ ամիս ստեղծել են աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու, թե ինչ կարելի է անել:
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ «…ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից իրականացվել են տեղական վերահսկողության անհրաժեշտ միջոցառումներ՝ Լաչինի ճանապարհից հյուսիս ընկած գրունտային ճանապարհների օգտագործումը հակաիրավական գործողությունների համար թույլ չտալու…»։
Մարտի 24-ին Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 22-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, խոսելով փախստականների վերադարձի ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականության մասին, նշեց.
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը խոստովանել է, որ Ֆինլանդիան Շվեդիայից շուտ կանդամակցի ՆԱՏՕ-ին:
Էրդողանը հավաստիացրել Է Պուտինին, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են նոր քայլեր ձեռնարկել Սոչիում ավելի վաղ համաձայնեցված տնտեսական համագործակցության հիման վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
«1993 թվականից սկսած՝ երբ այդ սահմանը փակվել է, մինչ օրս՝ բացառությամբ մեկ դեպքի, երբ ինտերնետային կաբել է տարվել, ուրիշ որևէ անգամ այդ սահմանը չի բացվել,- հայ-թուրքական փակ սահմանի բացման դրվագների մասին վերջին օրերին պաշտոնական շրջանակներից հնչող հայտարարություններին 168.am—ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ մանրամասնելով,- Այդ սահմանը գտնվում է պատկան մարմինների ուշադրության ներքո, և ամենափոքր, ամենաաննշան շարժն անգամ արձանագրվում է»:
Ամեն ինչ էլ կար, օգտվեցին ու եկան իշխանության. Սերժ Սարգսյան