
Արթիկի համայնքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը (Շակալ) մոբիլիզացրել է իր վարչական ղեկավարներին` աջակցելու Մարալիկի ՔՊ-ական թեկնածուին. ահազանգ

Շիրակի մարզի Անի համայնքում կիրակի օրը սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը թեժ է. լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան օգտատերերը պարբերաբար հայտնել են հօգուտ սեփական թեկնածուի իշխանության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման մասին:
168.am-ը այս անգամ Մարալիկից ստացել է հերթական ահազանգը: Քաղաքացին մասնավորապես տեղեկացրեց ԿԸՀ-ից Մարալիկի նախկին համայնքապետ, Ազգ Համայնք դաշինքի թեկնածու Արտակ Գևորգյանի քվեաթերթիկները 100-ական քիչ են ուղարկել:
Մեկ այլ ահազանգով էլ մեր աղբյուրը վստահեցրեց, որ Արթիկի համայնքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը (Շակալ) մոբիլիզացրել է իր վարչական ղեկավարներին` աջակցելու Մարալիկի ՔՊ-ական թեկնածուին: Մեր աղբյուրը նկատեց` մի քանի գյուղապետեր հակադարձել են Արտակ Հարությունյանի պահանջին: