Մեր ընտրությունը վատի և կատաստրոֆայի միջև է. «կիրթ և կառուցողական» Ալիևը Փաշինյանին «գցել» է. Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որի տակ դրված են ականներ, իսկ այդ ականներն իր վերջին ասուլիսի ժամանակ հերթով թվարկեց Նիկոլ Փաշինյանը.

«Ական 1-ին՝ պայմանագրի ստորագրմանը հետևելու է Արցախում ապրող հայերի ցեղասպանությունը, կամ էթնիկ զտումը, ական 2-րդ՝ այդ պայմանագրով Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի տարածքների նկատմամբ, ական 3-րդ՝ Ադրբեջանը հրաժարվում է միջազգային մեխանիզմներից»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի և դրա վերաբերյալ Հայաստանի իշխանության ղեկավարի հղած մեսիջների մասին, նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Մեր ընտրությունը վատի և կատաստրոֆայի միջև է։ Փաշինյանը սա ասաց, խոստովանեց, որ իր կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևն իրեն «գցել» է։ Փաշինյանի վերջին ասուլիսը գուժեց, որ այլևս բանակցային գործընթաց չկա»,- ասաց Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ Ալիևի հայտարարությունները ենթադրում են, որ  սահմանագծման և սահմանազատման ընթացքում նոր պահանջներ է առաջ քաշում և չի բավարարվելու Հայաստանից 8 գյուղերի պահանջով։

Կարդացեք նաև

«Դելիմիտացիան ենթադրելու է Հայաստանից նոր տարածքների զավթում Ադրբեջանի կողմից։ Հենց սա ազդարարեց Փաշինյանն իր ամենաբաց, ամենավախեցած, ամենացայտնոտային ասուլիսում։ Փաշինյանն առաջարկեց երկու բան՝ կա՛մ համաձայնվում ենք Հայաստանի ղեկավարի  ստորագրությամբ կորցնելու նոր տարածքներ, կա՛մ այդ տարածքները Ալիևը վերցնում է պատերազմով»,- ասաց Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս