
ԵՄ-ն դիտարկում է ռուսական սառեցված ակտիվների ներդրմամբ շահույթ ստանալ և միջոցներն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը

Եվրահանձնաժողովն ակնկալում է ստանալ Ռուսաստանի Կենտրոնական բանկին պատկանող ակտիվներից շուրջ 2,6 տոկոսի չափով եկամտաբերություն, որոնք սառեցվել են ԵՄ պատժամիջոցների ներքո:
ԵՄ-ն ուսումնասիրում է սառեցված ռուսական արժութային պահուստների օգտագործման իրավական տարբերակները, ներառյալ դրանց ներդրումը շահույթ ստանալու համար, որը կարող է ուղղվել Ուկրանիայի վերականգնմանը:
Նշվում է, որ նման աննախադեպ փորձը առաջացնում է իրավական, քաղաքական և տնտեսական հարցեր, և ԵՄ երկրները անցյալ ամիս ստեղծել են աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու, թե ինչ կարելի է անել: