
Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել ԶՈՒ-ն նախկինում գրաված դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության մասին. ՌԴ ՊՆ-ն՝ Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը և սադրանքները կանխելու համար: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։
«Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում գրաված դիրքեր դուրս բերելու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»։
Նշվում է, որ հրադադարի ռեժիմի մեկ խախտում էլ արձանագրվել է Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան, հետաքննությունը շարունակվում է