Մեկ օրում ռեկորդային թվով միգրանտներ են ժամանել իտալական Լամպեդուզա կղզի

Մեկ օրվա ընթցաքում ավելի քան 2 հազար միգրանտ է ժամանել իտալական Լամպեդուզա կղզի։

Մարտի 25-ի գիշերը կղզի է ժամանել 267 մարդ, իսկ ուրբաթ ՝ 1778 մարդ: Լամպեդուզում միգրանտների ընդունման կենտրոնը գերծանրաբեռնված է: Ներկա պահին այնտեղ է գտնվում 1 831 մարդ:

Դեպի հարավային եվրոպական ափեր, այդ թվում Թունիսից նավարկող ապօրինի ներգաղթյալների հոսքի ավելացման նկատմամբ ուշադրություն է հրավիրել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին՝ Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ընթացքում: Մասնավորապես, նա նախազգուշացրել Է Եվրամիությանը, որ եթե Թունիսը փլուզվի (քաղաքական և տնտեսական ճգնաժամի պատճառով-խմբ.), կա հումանիտար աղետի վտանգ ՝ մինչև 900 հազար փախստականների ներհոսքով։

Գագաթնաժողովից հետո Մելոնին հայտնել է, որ Թունիս կայցելեն մի քանի եվրոպական առաքելություններ, այդ թվում ՝ Եվրահանձնաժողովից:

Իտալիան Հարավային Եվրոպայի այլ երկրների հետ միասին փորձում է հասնել անօրինական միգրացիան և ծովով մարդկանց փոխադրումը (ինչը հաճախ հանգեցնում է միգրանտների մահվան) կասեցնելու միասնական մասշտաբային ծրագրի:

Տեսանյութեր

Լրահոս