Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանել Դամասկոսի ուղղությամբ հարվածների մասին հաղորդագրությունները:
55 հազար բնակարանի կառուցումը Կառավարության խոստացած ապագային վստահելու մասին է. Փաշինյան
Փաշինյանը 2022թ.-ի ցուցանիշները համեմատում է 2018թ-ի հետ եւ 2022-ի բյուջեն համարում պատմական ռեկորդ
Այս պահի դրությամբ մենք կարող ենք պահել պետություն և հայկական Արցախ։
Այսօր, հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները, դարձյալ չբացելով բոլոր փակագծերը, որոշ մանրամասներ կներկայացնեմ:
Փաշինյանը մասնակցում է Բյուջե-2022 -ի կատարողականի հաշվետվությանը. ՈւՂԻՂ
Ադրբեջանի նախագահը «խաղաղության» շուրջ բանակցությունների շրջանակներում հայ ժողովրդին սպառնաց նոր ագրեսիայով:
Բայց տարօրինակ է, երբ այդ հանցավոր ու հակազգային հայտարարությունը չի դատապարտում Սպարապետի եղբայր,ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
Ըստ Թուրքիայի միգրացիայի կառավարման վարչության հրապարակված տվյալների` Թուրքիայում ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող սիրիացիների թիվը կազմում է 3 մլն 381 429, իսկ Սիրիա վերադարձած սիրիացիների թիվը` 554.114։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հաշվետվության մեջ կարդում ենք, որ 2023 թվականի 1-ին եռամսյակում Վրաստանի տարածքից արտերկիր է մեկնել 585,8 հազար վրացի ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 2,2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջով շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Շնորհավորանքը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կիրակի երեկոյան պաշտոնապես դիմավորել է Օմանի սուլթան Հայթամ բին Թարիքին։ Այս մասին գրել է Mehr-ը։
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդր փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Քաղաքականությունը ատում է իրավաբանությունն ու գրված կանոնները, ատում է կրկնությունն ու տաֆտալոգիան, ամբոխավարությունն ու միջակությունը: Նա անողոք է կանխատեսելիների նկատմամբ և բարեհաճ ստրատեգների նկատմամբ: Քաղաքականությունը իրեն սիրողներին է սիրում, այլ ոչ թե իրենով զբաղվողներին:
Որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին ՄըքՔարթին «սկզբունքային համաձայնություն» են ձեռք բերել՝ բարձրացնելու երկրի օրինական պարտքի առավելգույն շեմը, սակայն Կոնգրեսը պետք է շտապի հաստատել ծախսերի կրճատման փաթեթը մի քանի օրվա ընթացքում՝ կանխելու ԱՄՆ հնարավոր աղետալի դեֆոլտը: Այս մասին գրել է Euronews-ը։
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի օրենսդիր մարմինը հաստատել է Արցախի Հանրապետութեան (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշման իրավունքը Արիզոնայի նահանգի Ներկայացուցիչների տան նախագահ Բեն Թոմայի հրապարակած հռչակագրով։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA)։
Գեներալ Հեյդարին և Իրանի ոստիկանապետի տեղակալ Քասեմ Ռեզային այցելել են երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգ, որը սահմանակից է Պակիստանին ու Աֆղանստանին։
Թուրքիայի ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր համախոհներին լինել քվեատուփերի մոտ՝ մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփումը։
Այսօր, մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, մեկնարկել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ Շարժումը վերկուսակցական է, որում ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, դիվանագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, ուսանողներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ:
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Ալիևի այսօրվա ելույթի դրույթները ևս մեկ անգամ փաստեցին մի պարզ իրողություն՝ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն կամ՝ այդ խաղաղության մեջ հայեր չկան:
Այս ընթացքում տարածաշրջանում Իրանի հինգ թիրախային արտահանման շուկաներից առաջինն են Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, եզրափակել է պաշտոնյան։
Մայիսի 28-ին մենք տոնում ենք Առաջին հանրապետության ծնունդը`105-ամյակը, բայց այս օրը նաև մեր անցած ուղին, մեր կրած դժվարությունները, դրանք հաղթահարելու ձևերը տեսնելու ու վերարժևորելու մասին են: Մայիսի 28-ի առթիվ ուղերձ է հղել Արցախի նախկին պետական նախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը։
Քվեաթերթիկները հաշվելու գործընթացը սկսվել է:
Ցանկացած փաստաթուղթ, որով Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի կազմում, առոչինչ է. Իշխան Սաղաթելյան
Ընդգծելով պաշտպանության և անվտանգության ոլորտում Վենեսուելայի հետ Իրանի սերտ համագործակցությունը՝ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի սահմանափակում չի դնում ամբողջ աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը հավատարիմ երկրներին զենքի մատակարարման հարցում։
Ռուսաստանը, որի նկատմամբ պատերազմ է տարվում, պետք է կոշտ լինի, սակայն Մոսկվան շարունակելու է իր մտահոգությունները հասցնել Արևմուտքին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
168.am-ի հետ զրույցում «Կէան կրթամշակութային կենտրոն» հ/կ հիմնադիր, ազգագրագետ Վանուհի Սիմոնյանը պատասխանելով մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ մի օր ոչնչացվեն այն բոլոր գրքերը, որտեղ գրված է Արարատ լեռան մասին, գովերգվում է լեռը, կամ հնարավո՞ր է, որ մի օր էլ որոշում կայացնեն ՀՀ զինանշանից հանել Արարատ լեռը, ասաց, թե Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի՝ ներկայում Բաքվի օկուպացիայի ներքո գտնվող Քաշաթաղի շրջան (Լաչին) կատարայցի այցի ժամանակ ասել է, որ Արցախի բնակչությունը «պետք է ենթարկվի Ադրբեջանի օրենքներին»: