Բաժիններ՝

Իսրայելը հրթիռներ է արձակել է Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտների վրա. SANA

Սիրիայի պաշտպանական գերատեսչության աղբյուրը հաղորդել է, որ Իսրայելը գիշերը թիրախավորել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք օբյեկտներ: Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել իսրայելական կողմի հրթիռակոծությունը: Այս մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը:

«Կիրակի օրը ժամը 23:45-ի սահմաններում իսրայելական թշնամին հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող որոշ օբյեկտներ», – հայտնել է SANA-ի ռազմական գերատեսչության աղբյուրը:

Նա հավելել է, որ ՀՕՊ համակարգերը որսացել են հրթիռները և խոցել դրանցից մի քանիսը:

Ըստ աղբյուրի՝ իսրայելական կողմի հարձակման հետևանքով հասցվել է միայն նյութական վնաս:

Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանել Դամասկոսի ուղղությամբ հարվածների մասին հաղորդագրությունները:

Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանն» իր հերթին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Իսրայելի թիրախավորած օբյեկտներում գտնվում էին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինյալներ:

Դիտարանը նշում է, որ 2023 թ.-ի ընթացքում սա Իսրայելի կողմից 17-րդ հարձակումն է Սիրիայի տարածքի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս