![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանը երկրորդ փուլով ընտրվեց Թուրքիայի նախագահ
![](https://168.am/wp-content/uploads/2023/01/1101793.jpg)
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդր փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական OdaTV–ի փոխանցմամբ՝ երկրորդ փուլի ընտրությունների ավարտին քվեարկությունից հետո բացված քվեատուփերի 99 տոկոսի արդյունքներով Էրդողանը հավաքել է 52 տոկոս, ընդդիմադիր Քըլըչդարօղլուն՝ 47 տոկոս։
Նշենք, որ սա ընտրությունների երկրորդ փուլն էր, քանի որ առաջին փուլում՝ մայիսի 14–ին ոչ մի թեկնածու չէր հավաքել 50 տոկոսից ավելին։ Էրդողանը՝ 49, Քըլըչդարօղլուն՝ 45, Օղանը՝ 5 տոկոս։