Իրանը սահմանափակում չունի խաղաղությանը հավատարիմ երկրներին զենք մատակարարելիս
Ընդգծելով պաշտպանության և անվտանգության ոլորտում Վենեսուելայի հետ Իրանի սերտ համագործակցությունը՝ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի սահմանափակում չի դնում ամբողջ աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը հավատարիմ երկրներին զենքի մատակարարման հարցում։
Tasnim-ի հետ հարցազրույցում գեներալ Աշտիանին նկարագրել է Վենեսուելան որպես «մեծ պետություն, որը գտնվում է զգայուն տարածաշրջանում և որի հետ Իրանը երկար տարիների ընթացքում նախագահների մակարդակով սերտ հարաբերություններ է պաշտպանում»։
Գեներալն ասել է, որ Իրանի պաշտպանության նախարարությունը, որը կառավարում է Իրանի և Վենեսուելայի համատեղ տնտեսական հանձնաժողովի գործունեությունը, լատինաամերիկյան այդ պետությանը ներքին տարբեր հնարավորություններ տրամադրելու ծրագրեր է մշակում, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտներում։
«Մենք սահմանափակումներ չենք դնում այլ երկրներին տեխնիկա (ռազմական) մատակարարելու հարցում։ Մենք կապի մեջ ենք բոլոր երկրների հետ և ակտիվորեն պաշտպանում ենք այդպիսի հարաբերությունները։ Մենք, անկասկած, կօգնենք ցանկացած երկրի, որը հավատարիմ է միջազգային շահերի, անվտանգության և խաղաղության պաշտպանությանը և հոգ է տանում ամբողջ աշխարհի ընդհանուր անվտանգության մասին»,- ասել է նա։
2022-ի հունիսին Իրանի և Վենեսուելայի նախագահները Թեհրանում համաձայնագիր են ստորագրել 20 տարի ժամկետով գործընկերության մասին, որն ուղղված է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը։