«Կամ Սպարապետի հետ ես ու պայքարում ես Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու համար, կամ դառնում ես Նիկոլի սպասավորը՝ արդարացնելով նրան». Շարմազանովը՝ Արամ Սարգսյանին
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․«Երբ Նիկոլի Արցախն Ադրբեջանի կազմում հանցավոր հայտարարությունը փորձում են արդարացնել ՔՊ-ն ու նրա հաճախորդները՝ սպասելի է։
Բայց տարօրինակ է, երբ այդ հանցավոր ու հակազգային հայտարարությունը չի դատապարտում Սպարապետի եղբայր,ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
Արամ Զավենի Սարգսյան…
Սպարապետ Վազգենն Արցախի հայկական լինելու, Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու համար է պայքարել, ոչ թե անվտանգային ու ինչ-որ իրավունքների համար։
Քեզ չի սազում, գոնե լռիր, եղբայր։
Նիկոլին կարող է պաշտպանել ՔՊ-ն, նրա հաճախորդները, բայց ոչ դու՝ Սպարապետի եղբայրը։
Կամ Սպարապետի հետ ես ու պայքարում ես Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու համար, կամ դառնում ես Նիկոլի սպասավորը՝ արդարացնելով նրան։
Ընտրությունը ՝ քոնն է։
Նիկոլը կստորագրի՞, թե՞՝ ոչ արդեն երկրորդական է։
Նա հրապարակային ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս։
Հայաստանը լընելու է անկախ, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Փաշինյանը հեռացվելու է, իսկ նրա հաճախորդները ամոթից «գետինն են մտնելու»»։