Էրդողանը կոչ է արել իր համախոհներին չլքել քվեատուփերը, քանի դեռ չեն ամփոփվել ընտրությունների արդյունքները
Թուրքիայի ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր համախոհներին լինել քվեատուփերի մոտ՝ մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփումը։
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար ընտրատեղամասերն փակվել են կիրակի օրը Երևանի ժամանակով ժամը 18:00-ին։ Հանրապետության ներկայիս ղեկավարը և ընդդիմադիր դաշինքից միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն պայքարում են նախագահի պաշտոնի համար։
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր ընկերոջը, որը վաղ առավոտից անձնուրաց աշխատում է ընտրատեղամասերում: Կոչ եմ անում իմ բոլոր եղբայրներին ու քույրերին պաշտպանել քվեատուփերը մինչև արդյունքների ամփոփումը: Ժամանակն է պաշտպանել մեր ժողովրդի կամքը մինչև վերջին պահը»,- գրել է Էրդողանն իր թվիթերյան էջում։