Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Հայաստանի և Չեխիայի միջև բարիդրացիական և հաջող հարաբերություններ են, որոնք պետք է ավելի խորացնել։
Հայկ Նահապետյանը նաև շեշտեց, որ Ադրբեջանը հավակնում է վերցնել հայկական գյուղեր և բարձունքներ, այսինքն, նրա հաշվարկներով՝ մոտ 104 գյուղ վտանգված է:
Ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 435 օր:
«Քաղաքացու օրը» պետբյուջեից 70.000 դոլարն ի՞նչ նպատակով է ծախսվել. Մարիաննա Ղահրամանյան
Ով կարողանում է՝ պետությանը «գցում» է. Վազգեն Սաղաթելյան
Մայիսի 5-ից Սերբիայում եռօրյա սուգ է հայտարարվել:
Սպաների հետ նախարար Պապիկյանը զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:
Հաղորդվում է, որ Զելենսկին նաև կայցելի Հաագայի միջազգային դատարան: Նախագահի պաշտոնում գտնվելուց ի վեր սա Զելենսկիի առաջին այցն է Նիդերլանդներ:
Կիպրոսի գործընկերները պատրաստակամություն են հայտնել հետագայում եւս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր միջխորհրդարանական հարթակներում:
Էսօրվա նիստը ցույց տվեց սրանց իրական դեմքը ու ապացուցեց իմ էն պնդումները, որ ամեն ինչ արվում է՝ աշխատելու, քննարկելու իմիտացիա ստեղծելու նպատակով։
Լինել քաղաքացի, որ պետությունը լինի. ՈւՂԻՂ
Կողմերն արձանագրել են Հայաստանի եւ Սերբիայի ջերմ բարեկամական հարաբերությունները` կարեւորելով բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակական եւ արդյունավետ զարգացումը:
«Ստորագրահավաքով մենք նաև ցույց ենք տալիս աշխարհին մեր միասնականությունը և այն կամքը, որն ունի հայ ժողովուրդը, հայ երիտասարդությունը, այն է՝ չհպատակացվելու և չթուրքացվելու կամքը»,- այսօր ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից «Ո՛չ Արցախի զտմանը» խորագրով նախաձեռնած ստորագրահավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Հարցին՝ գործող իշխանությունների օրոք Արցախի հարցում հնարավո՞ր է ակնկալել հայանպաստ հանգուցալուծում, Ավետ Բարսեղյանը պատասխանեց՝ հարցի մեջ արդեն պատասխանը կա:
Այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Ազգային ժողովի ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից «Ո՛չ Արցախի զտմանը» խորագրով նախաձեռնած ստորագրահավաքին մասնակցում էր նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանը չի թաքցնում, որ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո դատի է տալու Հայաստանին՝ պահանջելով ռեպարացիաներ (ռազմատուգանք). 13 տրիլիոն դոլարի է հասնելու պահանջը, և ՀՀ քաղաքացիներն ու նրանց սերունդները ստիպված են լինելու դա մարել»,- ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից «Ո՛չ Արցախի զտմանը» խորագրով նախաձեռնած ստորագրահավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց ամերիկահայ լրագրող Ալիսոն Թահմազյանը:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետեր Ֆիալայի անունից՝ ի պատիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրվի պաշտոնական ճաշ։
Մայիսին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին: Հանդիպման մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հանրային տրամադրությունները միջազգային ատյաններին պետք է փոխանցենք. Թագուհի Թովմասյան
Վաշինգտոնում շատ ուրախ են հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին կարևոր քննարկումների համար:
Ստորագրահավաք՝ Բերձորի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի պահանջով. ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ն կողմ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:
Սալիվանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
Գրիգոր Մինասյանը տեղեկություններ չունի ՔՊ-ի վարկանիշի անկման վերաբերյալ հարցումներից
ԱԺ ամբիոնից լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանողը՝ նույն բանի համար քննադատում է ուրիշներին
Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում վարչապետին ուղեկցում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներն իրարից բավականին հեռու են. Սարգիս Խանդանյան
Նեմեսիսի արձանի հարցը քաղաքապետարանի տիրույթում է. Վահագն Ալեքսանյան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի սկսած Երևան-Բաքու գործընթացը Վաշինգտոնում շարունակվում է և, ըստ նախնական ծրագրի՝ այսօր դրա վերջին օրն է: Երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ԱՄՆ-ում, որն ուղղված է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը կրող փաստաթղթի վերջնական համաձայնեցմանը, շարունակվել է շուրջ երեք օր։