Բաժիններ՝

Զելենսկին Ֆինլանդիա այցից հետո մեկնել է Հաագա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆինլանդիա կատարած այցից հետո մեկնել է Նիդերլանդներ: Հաագայում նա հանդես կգա «Առանց արդարության աշխարհ գոյություն չունի» խորագիրը կրող ելույթով:

Հաղորդվում է, որ Զելենսկին նաև կայցելի Հաագայի միջազգային դատարան: Նախագահի պաշտոնում գտնվելուց ի վեր սա Զելենսկիի առաջին այցն է Նիդերլանդներ:

Մայիսի 3-ին Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել էր Ֆինլանդիա, որտեղ իր պաշտոնակից Սաուլի Նիինիստյոյի հետ քննարկել էր Ուկրաինայի պաշտպանության և Ֆինլանդիայի կողմից աջակցության տրամադրման հարցերը:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Զելենսկին նաև պլանավորում է մայիսի 13-ին այցելել Գերմանիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031