Պրահայում կայացավ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Չեխիա մեկնարկեց Կրամարովա ընդունելությունների տանը դիմավորման պաշտոնական արարողությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Պրահայից, Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետեր Ֆիալան։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետեր Ֆիալայի անունից՝ ի պատիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրվի պաշտոնական ճաշ։

Այնուհետև նախատեսված է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որից հետո Նիկոլ Փաշինյանն ու Պետեր Ֆիալան հանդես կգան մամուլի ասուլիսով։

Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031