Գրիգորի Խաչատուրովը իշխանությունների համար լուրջ խոչընդոտ էր. Հայկ Նահապետյան

«Տավուշում միայն Գրիգորի Խաչատուրովի ներկայությունը մարդկանց ընդվզելու հնարավորություն էր տալու, չէին հանձնի տարածքները: Խաչատուրովը տեսականորեն իշխանությունների և իրենց տերերի համար լուրջ խոչընդոտ էր: Գրիգորի Խաչատուրովը, եթե լիներ Տավուշում՝ խիստ կասկածում եմ, որ այնտեղ որևէ գյուղացի կհամաձայներ իր գյուղատնտեսական օգտագործման հողերը, տունը, նախնյաց գերեզմանները հանձնել»,- «Հայկական օրակարգ» քննարկման ժամանակ ասաց Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ կոնկրետ Տավուշի մարզում այս գործընթացին Խաչատուրովը խանգարելու էր: Եվ այս տեսակետը հիմնավորելու համար Հայկ Նահապետյանը հիշեցրեց երեկ մամուլում հրապարակված մի գրության մասին, որտեղ հեղինակը  հրապարակել էր 2020 թվականի դեկտեմբերին Խաչատուրովի իջեցրած հրամանից մի հատված՝  «չհանձնել ոչ մի բնակավայր, ամբողջական պահել տավուշյան սահմանագիծը»:

Հայկ Նահապետյանը նաև շեշտեց, որ Ադրբեջանը հավակնում է վերցնել հայկական գյուղեր և բարձունքներ, այսինքն,  նրա հաշվարկներով՝ մոտ 104 գյուղ վտանգված է:

Մանրամասները տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031