
Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի օդանավակայանում

Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի «Վացլավ Հավել» միջազգային օդանավակայանում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Հայաստանում Չեխիայի դեսպան Պետեր Պիրունչիկը։
Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում վարչապետին ուղեկցում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:
Նիկոլ Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն: