Հայկ Կոնջորյանը Կիպրոսի գործընկերներին առաջարկել է միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կազմակերպել Երեւանում

Կիպրոսում մայիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, քննարկվել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության հեռանկարները:

Կիպրոսի գործընկերները պատրաստակամություն են հայտնել հետագայում եւս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր միջխորհրդարանական հարթակներում:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` որպես հանձնաժողովի նախագահ, հրավիրել է Կիպրոսի գործընկերներին այցելել Հայաստան եւ հանձնաժողովի հաջորդ նիստը կազմակերպել Երեւանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031