Քանի դեռ միջազգային ԲՈԼՈՐ դերակատաների կողմից Ադրբեջանը չի պատժվում իր հանցավոր գործողությունների և Արցախի ժողովրդի կյանքի և այլ հիմնարար իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների համար, խաղաղ գործընթացը օգտագործելու է որպես քողարկում Արցախի էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության համար։
Կապիտուլյացիայի գիշերն անհայտ թաքստոցից՝ ակնհայտ անհավասարակշիռ հոգեվիճակում գտնվող, նեվրասթենիկի դիմախաղով ու շարժուձևով՝ Փաշինյանն անթաքույց քաղաքացիական բախումներ էր հրահրում։ Իր իշխանավարման ավելի քան հինգ տարում սա Փաշինյանի անփոփոխ կրեդոն է՝ ներհայաստանյան թշնամանք և ատելություն սերմանել, իրար դեմ հրահրել ժողովրդին, ստեղծել ներքին թշնամիներ, և այդպես՝ հավերժ պաշտոնավարել։ Ատելությունը Փաշինյանի կենարար աղբյուրն է։
Քննարկման թեման առաջնագծում տիրող իրադրությունն է, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վրա ռուսական հնարավոր գրոհի սպառնալիքը։
Մեծ Բրիտանիան իր արևմտյան դաշնակիցների հետ միասին ձգտելու է պատասխանատվության ենթարկել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամներին Ուկրաինայում և Աֆրիկայում կատարած ենթադրյալ իրավախախտումների համար։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։
Արլինգտոն… Վայր, որն աշխարհին նախ հայտնի է՝ որպես ԱՄՆ իդեալների և շահերի համար իրենց կյանքը չխնայած զինվորականների վերջին հանգրվան, վայր, որն ամերիկյան հայրենասիրության և արժանապատվության մարմնավորումներից է:
Մոլդովայի կառավարությունը հունիսի 28-ին կայացած նիստում հավանություն է տվել ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի մասին կոնվենցիայի չեղարկման օրինագծին, որը կնքվել է 1995 թ. մայիսի 26-ին Մինսկում։
Լսելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած բացատրությունները, նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ ներկայացված որոշ հարցերին և ներկայացնել իմ դիրքորոշումն ու պարզաբանումները:
Արդարադատության նախարարությունը մշակել է Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) գործունեության «կարգավորմանն» ուղղված հայեցակարգ։
Այսօր Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով շարունակվում էր վկաների հարցաքննությունը:
Երեկ, Երևանի ավագանու նիստի որոշումը՝ կապված Կասյան փողոցն անվանափոխելու հետ, մեզ համար նորություն չէր։
Քննարկվել են փոխճանաչելիության բարձրացման, դեղագործության, բժշկական կրթության և բժշկական տուրիզմի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Էդ էլ չգիտես՝ զենքի արդյունավետությունը արտադրման տարիքով չի որոշվում, ավտոմեքենա չի. Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Ազգային անվտանգության ծառայությունում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ուսումնասիրություն է ընթանում։
Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները;
Այնտեղ նշված է, որ համաձայնագիրը կազմվել է 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում, 2015 թվականի հոկտեմբերի 30-ին Դուշանբեում ստորագրված արձանագրությամբ այնտեղ կատարվել են լրացումներ:
Երեկ՝ հունիսի 27-ի երեկոյան, ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական էր արձակել Կիչան համայնքի ուղղությամբ, այնուհետև մեկ ական էլ՝ Ճանկաթաղ գյուղ ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Միացյալ Նահանգները և Ճապոնիան մտադիր են զարգացնել համատեղ ջանքերը և կատարելագործել զսպման միջոցները, որոնք ուղղված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին (ԱԽՏ):
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար:
Քեթրին դը Բոլը և Վահե Ղազարյանը ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Քննարկվել են հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների գծով ռուս-իրանական փոխգործակցության շարունակման հետ կապված հարցեր:
Նախօրյակին Լիտվան համաձայնագիր է ստորագրել նորվեգական Kongsberg ընկերությունից երկու արդիականացված NASAMS արձակման համակարգեր գնելու և Ուկրաինային մատակարարելու վերաբերյալ։
Մարտին Համզա Յուսաֆը նշանակվեց Շոտլանդիայի առաջին նախարար՝ փոխարինելով 2014 թվականից այդ պաշտոնը զբաղեցրած Նիկոլա Սթերջենին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Հունաստանի համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով:
Ուղերձում նշված է.
Բացի այդ, նրանք քննարկել են Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Այսօր Արցախի Հանրապետության խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն։ Հայտարարությունը ներկայացրեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Օրերս տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին ներկայացվել է հիմնադրամի 2022թ. գործունեության մասին գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հաշվետվությունը, նաև, ինչպես նշվում է տարածված մամլո հաղորդագրության մեջ, անդրադարձ է կատարվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությանը և դրա վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացրած հաշվեքննության եզրակացությանը։
Այսօր Արցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նիստում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն ընդունեց՝ կոչ անելով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և հայկական պատվիրակությանը՝ դադարեցնել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ընթացող բանակցությունները, մինչև Ադրբեջանը թղթի վրա հստակ չամրագրի, որ պահպանում է Արցախի հետ սահմանի ու Հայաստանի սահմաններին հրադադարը։