Ատելությունն ու թշնամանքը՝ Նիկոլի կենարար աղբյուր

Կապիտուլյացիայի գիշերն անհայտ թաքստոցից՝ ակնհայտ անհավասարակշիռ հոգեվիճակում գտնվող, նեվրասթենիկի դիմախաղով ու շարժուձևով՝ Փաշինյանն անթաքույց քաղաքացիական բախումներ էր հրահրում։ Իր իշխանավարման ավելի քան հինգ տարում սա Փաշինյանի անփոփոխ կրեդոն է՝ ներհայաստանյան թշնամանք և ատելություն սերմանել, իրար դեմ հրահրել ժողովրդին, ստեղծել ներքին թշնամիներ, և այդպես՝ հավերժ պաշտոնավարել։ Ատելությունը Փաշինյանի կենարար աղբյուրն է։

Համաժողովրդական համախմբման խոստումով իշխանությունը զավթած Փաշինյանն այս տարիներին թշնամի է կարգել հնարավոր բոլորին՝ նախկիններից մինչև ռուսներ, գիտնականներից մինչև հոգևորականներ, դիվանագետներից մինչև լրագրողներ, զինվորականությունից մինչև մտավորականություն։ Չկա մի խավ, սոցիալական մի շերտ, որին նա բացասաբար անդրադարձած չլինի։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս