Ըստ նախնական արդյունքների՝ ընդդիմադիր պահպանողական «Ժողովրդական կուսակցությունը» վերահսկողություն է ստանում 12 տարածաշրջաններից 8-ում:
Հարցեր/մտքեր, որ առաջանում են բանական էակի մոտ ՀՀ ԱԺ նախագահի սույն գրառումը տեսնելիս:
Մայիսի 2-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելուց հետո Թեհրանը որոշել է հայտ ներկայացնել BRICS-ին և պատրաստվում է միանալ երկրների այդ խմբին։
Դատարանը սպասում է Ադրբեջանի պատասխանին:
Օրինագիծն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և հրապարակվելուց մեկ շաբաթ անց։
Սուդանի բժիշկների արհմիության վերջին տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր զոհվել է առնվազն 866 խաղաղ բնակիչ:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան ողբերգություն է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք։
Այաթոլա Խամենեին նաև ողջունել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերսկսումը՝ նշելով, որ դա երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի վարած լավ քաղաքականության արդյունքն է:
Դեսպան Մենցինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր դիվանագիտական ծառայությունը միտված է եղել երկու երկրների միջև բազմոլորտ փոխգործակցության խթանմանը:
Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով կմեկնի Սլովակիա, այնուհետև՝ Մոլդովա։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն արձագանքելով Ալիևի այս հայտարարությանը, նախ նշեց, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն փոխվստահության մթնոլորտում, մինչդեռ Ադրբեջանի նախագահն իր ամեն հայտարարությամբ հեռացնում է այդ մթնոլորտի ձևավորման հնարավորությունից։
Եթե նավակներ բերենք Նորատուս՝ նորատուսցիք ըմբռնումո՞վ են մոտենալու. ՆԳ նախարարը՝ պատգամավորին
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին Սլովակիա և Մոլդովա գործուղելու մասին։
Ձեր ձայնը չբարձրացնենք, չեմ բարձրացնում. Վեճ պատգամավորների միջև
Հանդիսավոր արարողության ավարտին խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով։
Այսպես գնա թմրանույթ եք բաժանելու՝ ճշտելու, ոստիկանները կկարողանա՞ն բռնել. Գեղամ Մանուկյան
«Թե քննչական մարմինների, և թե դատարանի վրա եղել է ուղղակի ազդեցություն Նիկոլ Փաշինյանի կողմից: Մենք ճանաչում ենք դատավորների, ովքեր կդիմանային այդ ճնշմանը, բայց այս գործը չեն մակագրի այդպիսի դատավորների»,- ասաց Գեորգի Մելիքյանը:
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին։
Պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1992 թ.-ի նոյեմբերի 9-ին:
KFOR-ի ուժերի հետևում կանգնած են Կոսովոյի ոստիկանության և հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Զորավարժություններին կմասնակցեն 14 երկրների զինված ուժերի շուրջ 3 հազար զինծառայողներ և 150 թռչող սարքեր:
Այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն՝ ի պատասխան Արցախում պետական ատրիբուտները լուծարելու վերաբերյալ նախօրեին Ալիևի արած հայտարարության:
Տիկին Գայանեի արարքը կապված չէ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության հետ. Գեորգի Մելիքյան
Գործի նախաքննությունը տևել է շատ կարճ. այն արդեն դատարանում է. Հովսեփ Սարգսյան
Բյուջեի կատարողականի քննարկումը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում. ՈւՂԻՂ
Գայանե Հակոբյանի փաստաբանները՝ Աշոտ Փաշինյանին առնչվող միջադեպի ուշագրավ մանրամասների մասին. ՈւՂԻՂ
Լիբիայում այսօր զինված բախումներ են սկսվել Տրիպոլիից արևմուտք գտնվող Ազ Զավիա քաղաքի աշխարհազորայինների և վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի Լիբիայի Ազգային միասնության կառավարությանն (ԱՄԿ) աջակցող ուժայինների միջև: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ բախումներն սկսվել են մայրաքաղաքի հենց կենտրոնում՝ ԱՄԿ-ի կենտրոնակայանից ոչ հեռու, ինչպես նաև քաղաքի արևմուտքում գտնվող […]
Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն առևանգվել են Ադրբեջանի կողմից։
Հայ-ադրբեջանական բանակցություններում անկլավների հետ կապված կան քննարկումներ, դիտարկվում են տարբեր սցենարներ։
Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին, այնքան վերջնագրային ելույթներով է հանդես գալիս Ալիևը: Օրեր առաջ իմ հոդվածներից մեկում նշել էի, որ երբ Փաշինյանը անվերապահ ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, ապա դրանով «կանաչ լույս» է վառվում Ալիևի համար Արցախում ապրող հայերի դեմ գործողությունների գնալու առումով: Դրանով Հայաստանը ուղղակի վտանգում է 120,000 հայերի կյանքը: