ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել՝ ծառայությունն ու առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։

Բարձր գնահատելով խաղաղապահների պատրաստությունը՝ Էդվարդ Ասրյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը՝ հայ զինծառայողները պատվով են իրականացնում առաջադրված խնդիրները՝ կարևոր ներդրում ունենալով միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործում։

Հանդիսավոր արարողության ավարտին խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031