Բաժիններ՝

Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Շվեդիայում մեկնարկում են ռազմաօդային ուժերի ամենախոշոր զորավարժությունները Եվրոպայում

Մայիսի 29-ից մինչև հունիսի 9-ը Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ռազմաօդային ուժերը կանցկացնեն Arctic Challenge 2023 խոշորագույն զորավարժությունները՝ 14 երկրների զինված ուժերի 150 թռչող սարքերի մասնակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը։

«2013 թվականից ի վեր երկու տարին մեկ անգամ անցկացվող զորավարժություններն այս անգամ ղեկավարում են Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը, որոնք պատասխանատու են ուսումնական միջոցառման պլանավորման և ղեկավարման համար: Զորավարժություններին կմասնակցեն 14 երկրների զինված ուժերի շուրջ 3 հազար զինծառայողներ և 150 թռչող սարքեր», – մեջբերում է «РИА Новости» գործակալությունը հատված հաղորդագրությունից։

Բացի ընդունող երկրներից, զորավարժություններին կմասնակցեն ներկայացուցիչներ Նիդերլանդներից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Դանիայից, Չեխիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ՝ իրենց AWACS ինքնաթիռներով: Բացի բազմանպատակային կործանիչներից, վարժանքներում գործի կդրվեն, օրինակ, տրանսպորտային ինքնաթիռներ և լիցքավորող ինքնաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս