«Խնդիր չե՞ք տեսնում Մաքսայինում նման սողանք գտնելու առումով». Անդրանիկ Քոչարյանը՝ թմրանյութերի մասին

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին։

«Գաղտնիք չէ, որ բազմաթիվ քրեական հետախուզվողներ ունեն խնդիրներ մեր ոստիկանության հետ, բայց ՌԴ-ում են նաև մարդիկ, որոնք գտնվում են հետախուզման մեջ։ Գիտեմ, որ այս տարի առնվազն երկու անգամ հանդիպել եք ՌԴ ձեր գործընկերոջ հետ, և վերջերս լայվ էր մտել մեր հայտնի բանան ներկրողը, որը նախկինում պատգամավոր էր, և ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, թե ինչպես է բանանի արկղերով պատահական ներկրվել, ու իտալացիների բացահայտումից հետո գտել պարոն Աբազյանի համարը։ Ես ողջունում եմ ԱԱԾ-ի գործողությունները, բայց չեմ ողջունում կանաչ գոտին, որ մաքսային կետով այդ ապրանքները հասել են պահեստ։ Ուզում եմ հասկանալ՝ ոստիկանությունը, հատկապես՝ մեր այսօրվա քրեական ոստիկանությունը մինչև պահեստ հասնելը մեր ծառայություններն ի վիճակի՞ էին կանխելու, արդյո՞ք այստեղ մենք խնդիր չենք տեսնում նաև պետական մյուս կառույցի՝ Մաքսային ծառայությունում նման սողանք գտնելու և իրականություն դարձնելու առումով»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Արձագանքելով, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատասխանեց, որ թմրամիջոցների հետ կապված հարցերը մտահոգիչ են, և բազմիցս է բարձրաձայնել, որ ունեն հայտնաբերման ցուցանիշներ, որը մի կողմից՝ գոհացնող է, բայց   միևնույն ժամանակ՝ մտահոգիչ։

«Վերջին դեպքերի հետ կապված նախաքննությունից ելնելով՝ ես շատ բան չեմ ուզում ասել»,- շեշտեց ՆԳ նախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս