
Պուտինն ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի չեղարկման օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒ) Ռուսաստանի կողմից չեղյալ հայտարարելու օրենքը։ Այս մասին նում է ТАСС գործակալությունից:
Պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1992 թ.-ի նոյեմբերի 9-ին, նպատակ ուներ ամրապնդել եվրոպական անվտանգությունը՝ ստեղծելով պայմանագրի մասնակից պետությունների սովորական զինված ուժերում սովորական սպառազինությունների և սարքավորումների հինգ հիմնական կատեգորիաների (մարտական տանկեր, զրահապատ մարտական մեքենաներ, հրետանի, հարվածային ուղղաթիռներ և մարտական ինքնաթիռներ) քանակական սահմանափակումների համակարգ:
ԵՍԶՈՒ պայմանագիրն ստորագրվել է 1990 թվականին և ադապտացվել 1999 թվականին: Սակայն ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել փաստաթղթի ադապտացված տարբերակը, ինչն էլ Ռուսաստանին 2007 թվականին ստիպել էր հայտարարել համաձայնագրի պայմանների կատարման մորատորիումի մասին։ 2015 թվականի մարտի 11-ին Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵՍԶՈՒՊ-ի Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին՝ այդ կերպ ավարտելով պայմանագրին իր անդամակցության դադարեցման գործընթացը, սակայն զուտ իրավաբանորեն շարունակում էր մնալ դրանում։ Այդ ժամանակվանից Ռուսաստանի Դաշնության շահերը Համատեղ խորհրդատվական խմբում ներկայացրել է Բելառուսը