
Թեհրանը ողջունում է Եգիպտոսի հետ հարաբերությունների վերականգնումը. Այաթոլա Խամենեի

Իրանը ողջունում է դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու Եգիպտոսի պատրաստակամությունը: Այդ մասին այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարեք Ալ Սայիդի հետ հանդիպմանը։
«Մենք ողջունում ենք այդ դիրքորոշումը, մենք խնդիրներ չունենք այդ իմաստով», – մեջբերում է Խամենեիի խոսքն IRNA գործակալությունը։
Իրանի ղեկավարն այդպես է մեկնաբանել Օմանի սուլթանի հայտարարությունն այն մասին, թե Եգիպտոսը պատրաստ է վերականգնելու հարաբերություններն Իրանի հետ:
Այաթոլա Խամենեին նաև ողջունել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերսկսումը՝ նշելով, որ դա երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի վարած լավ քաղաքականության արդյունքն է: