Ալեն ջան, դու ՀՀ ԱԺ նախագահն ես…Կարգավիճակդ մի մոռացիր, գրառումներ անելիս. Ալեքսանդր Հարությունյան

Փաստաբան Ալեքսանդր Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարցեր/մտքեր, որ առաջանում են բանական էակի մոտ ՀՀ ԱԺ նախագահի սույն գրառումը տեսնելիս:

1. Նախ, արդեն իսկ վատ է, երբ չես հասկանում գրառման հեղինակը պետության երկրորդ դեմքն է, թե 14 տարեկան ինքնության փնտրտուքների մեջ գտնվող աղջնակ։

2. Ալեն ջան, դու ՀՀ ԱԺ նախագահն ես։ Конкретно о тебе думают все! Արդյո՞ք դա նշանակում է, որ всё население хуже тебя? Կարգավիճակդ մի մոռացիր, գրառումներ անելիս:

3. Այն, որ ԱԺ նախագահը նման ոճի հանրային գրառումներ է կատարում ինքնին շատ վատ է, բայց, որ դրանք «like»-ում է ՀՀ ՍԴ դատավորը, էլ ավելի ողբալի է։ Ի վերջո, դատավոր ջան, դու քաղաքական գործիչ չես, այլ սահմանադրական արդարադատություն իրականացնող։ Մի քիչ կարգավիճակիդ համապատասխան պահիր քեզ։

4. Ցիտատ ուղղված կոնկրետ վերոնշյալ անձանձ՝ «Мне грустно на тебя смотреть…» Сергей Есенин

5. Ցիտատ, որն ինչ-որ կոնկրետ մեկի ուղղված չէ՝ Иногда человек ведёт себя как дебил, когда он влюблён. Но чаще всего человек ведёт себя как дебил, когда он дебил.

Տեսանյութեր

Լրահոս