Ոչ Նիկոլը, ոչ ՔՊ-ն, ոչ էլ Նիկոլի փաստացի հաճախորդ «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց ու ադրբեջանապաշտպան քայլերը։
ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ է ժամանել միայն երեկ առավոտյան, երբ ադրբեջանական իշխանությունները հայերին ամբողջությամբ վտարել են իրենց պատմական հողից։
Այսօր ՄԱԿ–ի առաքելություն է մտել Լեռնային Ղարաբաղ, չէ՞ր կարող այդ առաքելությունը մեկ ամիս առաջ մտներ՝ դրանով իսկ բազմաթիվ մարդկային զոհեր ու աղետներ կանխելով, չէ՞ որ արդեն տևական ժամանակ է կոչեր էին անում, որ դրա կարիքը կա:
Բայց ինձ թվում է այս պահի դրությամբ դա չէ ամենառանցքային թեման։ Կամավորության ամենամեծ վտանգն այն է, որ այն աշխատանքի հետ միասին սպառում և մաշեցնում է նաև խնդրի առաջացման պատճառը կամ առնվազն դրա հարցադրումը։ Ինչո՞ւ արցախցիները դարձան գաղթական։ Դրան հաջորդում է մյուս շատ ավելի վտանգավոր հարցը․ դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս կամավորական շարժումները։ Ո՞վ է հաջորդ թիրախում։
Թուրքիայի վիաճակագրական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ 2023-ի օգոստոսին Թուրքիայի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 1․6%-ով, հասնելով 21մլրդ 615 մլն դոլարի, իսկ ներմուծումը նվազել է 6․9%-ով՝ հասնելով 30մլրդ 271 մլնի։ Ըստ այդմ, օգոստոսին առևտրի դեֆիցիտը հուլիսի համեմատ նվազել է 23․1% և հասել 8մլրդ 657 մլն դոլարի։ Իսկ հունվար-օգոստոս ամսիներին արտաքին առևտրի դեֆիցիտը 11․9% ով աճել է՝ 73 մլրդ 535 մլնից հասնելով 82 մլրդ 304 մլնի։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեծագույն աղետներ է բերել Արցախի ու Հայաստանի գլխին։ Քիչ է՝ Արցախը կործանեցին, Հայաստանն էլ կանգնեցրել են գոյության վտանգի առաջ, այս ընթացքում հասցրել են պետության և հասարակության վրա մեծ պարտքեր բարձել ու շարունակում են բարձել։
Թուրքիայի արհմիությունների համադաշնության կողմից հրապարակված հաշվարկային տվյալների համաձայն՝ (TÜRK-İŞ) Թուրքայում սովի շեմը բարձրացել է՝ հասնելով 13․334 լիրայի, իսկ աղքատության շեմը՝ 43․433-ի։
Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ յուրաքանչյուր վրացու և կհասնեմ նրան, որ մարդկանց կյանքը դառնա շատ ավելի մարդասիրական ու արժանապատիվ, ես դա արել եմ նախկինում և ձեզ հետ միասին դա կարող եմ անել նաև հիմա»,- սոցցանցում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հայտնում է Գրուզիա Online-ը։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Էդուարդ Շարազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանձնվելն ու կոտրվելը դավաճանություն է նահատակների և ապրողների նկատմամբ։ Համատարած բնական ապատիայի ժամանակաշրջան է տիրում։ Ժողովուրդ, գիտեմ, որ կենացներ ասելով երկիր չես սարքի, բայց հայ ժողովուրդը հազարապատիկ ավելի ողբերգական օրեր է ունեցել։ Հաղթահարել ենք ու ոտքի կանգնել։ Մեզ ուզում են կամազուրկ, անհույս ու անհավատ դարձնել։ Չի ստացվելու։ Պետք […]
Փաշինյան, թող հայրենիք փրկենք, էլ ի՞նչ սխալներ պետք է անես. Օսկանյան
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։
Վրաստանի հայ համայնքը երթ եւ բողոքի ակցիա է կազմակերպել Եվրոմիության ներկացուցչության գրասենյակի դիմաց։Այս մասին հայտնում են Վրաստանի հայկական համայնքի ֆեյսբուքյան էջում։
«Նաև չպետք է մոռանալ, թե արցախցի մեր հայրենակիցներն ինչ դժոխքում են ապրել վերջին տարիներին ու հատկապես վերջին 9 ամիսներին, ու, թե ինչ դժոխքից են դուրս եկել: Ոչ միայն տուն են կորցրել, այլև հարազատներ ու ամուսիններ, միմյանց չեն կարողանում գտնել: Այսպիսի վիճակում մարդկանց մոտ կարող են անգամ ագրեսիվության ու հիասթափության երանգներ նկատվել, ինչը լիարժեքորեն կարելի է հասկանալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Լինելու են հիգիենայի պարագաներ, սնունդ, ծածկոցներ, հագուստ, տաք սարքեր։ Բեռները կշարժվեն առաջիկայում։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան․ փոխանցում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։
Հոկտեմբերի 1-ին Թեհրան կատարած այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
Փաշինյանի Կառավարությունը շարունակում է ավելացնել իր և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովող և ուղիղ իր ենթակայությամբ գործող Պետական պահպանության ծառայության տարեկան բյուջեն։
Ժամը 20:00 դրությամբ՝ Արցախից Հայաստան է եկել 100.514 բռնի տեղահանված: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հ.Գ. Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, կամ էլ տրամադրել տեղեկությունները մեզ ԿԽՄԿ փոխանցելու համար»,-գրել է նա եւ տեսանյութ հրապարակել:
Ես վստահ եմ, որ Արցախը հնարավոր էր փրկել։ Այս իշխանությունը վերևում նշված վիժվածքների հետ ինքնիշխանության դրոշով զոհաբերեցին հայրենիքը։ Սա առանձին թեմա է։ Ես շարունակելու եմ սրա մասին խոսել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը, բնաջնջումը և զանգվածային արտագաղթը որակել է «արդարության հաղթանակ»։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում ի պատասխան փորձագետ Ռոբերտ Քաթլերի այն գրառմանը, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իբր փախստական չեն, հիշեցրել է փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան, որտեղ փախստականի մասին հստակ սահմանում կա: Այս մասին նա գրել է՝ տարածելով նկարը, որտեղ հստակ երևում է, որ Քաթլերն արգելափակել է Մարությանին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված օրենքը, որը կշարունակի ֆինանսավորել կառավարությանը 45 օր ժամկետով՝ մինչև նոյեմբերի 17-ը, հայտնում է Սպիտակ տունը։
Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել ինձ` կապված Հայաստանի դեմ ուղղված իրենց կեղծ քաղաքականության հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Հայ համայնքի բողոքի ակցիան` Բրյուսելում` ԵՄ շենքի մոտ
Նա ընդգծեց` ԼՂ-ի գործընկերների հետ պահպանվում է անհրաժեշտ կապը, օպերատիվ կերպով ճշտվում են բոլոր հարցերը։
Հայ պաշտոնյայի այցի օրակարգում տարածաշրջանի վերջին զարգացումների և երկկողմ, հատկապես տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում, հարաբերությունների քննարկումն է։
Արցախի ու Հայաստանի անվտանգության դեմ ադրբեջանական ոտնձգությունները շարունակվում են նաև քարոզչական և տեղեկատվական հարթակներում։ Վերջինիս դրսևորումներից է, օրինակ, «Գուգլ» և «Յանդեքս» համակարգերի քարտեզներում հայկական տեղանուններն ադրբեջանականով փոխարինելու արշավը։
Անկարայի կենտրոնում՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ, պայթյուն է որոտացել, հայտնում է CNN Turk-ը։