Մոտ ապագայում բոլորը կտեսնեն իմ ակտիվ գործողությունները․ Սաակաշվիլի
Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ յուրաքանչյուր վրացու և կհասնեմ նրան, որ մարդկանց կյանքը դառնա շատ ավելի մարդասիրական ու արժանապատիվ, ես դա արել եմ նախկինում և ձեզ հետ միասին դա կարող եմ անել նաև հիմա»,- սոցցանցում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հայտնում է Գրուզիա Online-ը։
Ըստ Սաակաշվիլիի, մոտ ապագայում բոլորը կտեսնեն իր ակտիվ գործողությունները։
«Արդեն երկու տարի է, լիովին անմեղ գտնվում եմ Ռուսաստանի և ռուս օլիգարխի գերության մեջ։ Նրանք արդեն իրենք էլ չեն հիշում, թե ինչում են ինձ մեղադրում, և ինձ կամ մարդասպան են անվանում, կամ հազարավոր տարբեր զզվելի բառերով անվանարկում։ Ես, իհարկե, ցավում եմ, որ չեմ կարող ուղղակիորեն օգնել Ուկրաինային պատերազմում, բայց չեմ ափսոսում իմ ներկայության համար Վրաստանում, քանի որ այն ունի խորհրդանշական և գործնական նշանակություն։ Խորհրդանշականորեն սա այս պատերազմի և ռուսամետ ռեժիմի անարդարության հաստատումն է և իմ տոկունության ցուցադրումը։ Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում գրեթե բոլորը կտեսնեն իմ ակտիվ գործողությունները։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ յուրաքանչյուր վրացու և կհասնեմ նրան, որ մարդկանց կյանքն ավելի մարդասիրական և արժանապատիվ դառնա: Ես դա արել եմ նախկինում, ձեզ հետ միասին մենք դա կարող ենք անել նաև հիմա»,- գրել է Սաակաշվիլին։