Բայդենը ստորագրել է կառավարության 45-օրյա ֆինանսավորման օրինագիծը, որը չի ներառում Ուկրաինային օգնության հատկացումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված օրենքը, որը կշարունակի ֆինանսավորել կառավարությանը 45 օր ժամկետով՝ մինչև նոյեմբերի 17-ը, հայտնում է Սպիտակ տունը։
«Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին (տեղական ժամանակով. – Խմբ.), նախագահը ստորագրել է HR 5860-ը, որը հատկացումներ է տրամադրում դաշնային գործակալություններին մինչև 2023 թվականի նոյեմբերի 17-ը… և երկարաձգում է որոշակի ժամկետանց լիազորություններ», – ասվում է հաղորդագրությունում:
Ընդ որում, օրենքը չի նախատեսում միջոցների հատկացում Ուկրաինայի կարիքների համար։ Ինքը՝ Բայդենը, ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնը «ոչ մի դեպքում» չի կարող իրեն թույլ տալ դադարեցնել Կիևին աջակցելը։
Օրենքի ստորագրումը վերացրել է ԱՄՆ-ում «շաթդաունի» վտանգը, որը հակառակ դեպքում տեղի կունենար արդեն հոկտեմբերի 1-ին։ «Շաթդաունը», այսինքն՝ դաշնային կառավարության գործունեության կասեցումը կարող էր սկսվել հոկտեմբերի 1-ին, եթե մինչ այդ Կոնգրեսը համաձայնության չգա նոր բյուջեի շուրջ։