
Տարածաշրջանում աշխարհագրության ցանկացած փոփոխություն սպառնում է անվտանգությանն ու կայունությանը. Իրանի ԱԽ քարտուղար

Հոկտեմբերի 1-ին Թեհրան կատարած այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
Հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում:
Քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները: Կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Երկուստեք ընդգծվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը: