Փաշինյանն ուժեղացնում է իրենց անվտանգությունը. ՊՊԾ-ին տրվող գումարն ավելացվել է 1.5 միլիարդ դրամով

Փաշինյանի Կառավարությունը  շարունակում է ավելացնել իր և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովող և ուղիղ իր ենթակայությամբ գործող Պետական պահպանության ծառայության տարեկան բյուջեն։

Հիշեցնենք, որ այս ծառայությունը նախկինում գործում էր Ազգային անվտանգության ծառայության ենթակայությամբ, վերջին մի քանի տարին անցել է ուղիղ Փաշինյանի ենթակայությանը։

Եվ այսպես, 2024 թվականի պետական բյուջեի նախագծով՝ այս ծառայությանը նախատեսվում է հատկացնել 5,984.6 մլն դրամ կամ 1,520.0 մլն դրամով ավելի, քան   2023 թվականի ՀՀ պետական բյուջեով էր  հատկացվել:

Նշենք, որ պետական բյուջեով նախատեսված գումարներից զատ, Կառավարությունը տարվա ընթացքում այս ծառայությանը հավելյալ գումար է հատկացնում նաև Կառավարության պահուստային ֆոնդից. վերջին հատկացումը տասն օր առաջ էր կատարվել՝  պահուստային ֆոնդից 267 միլիոն դրամ՝ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031