Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ուշադրություն.

Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում։

Ոչ Նիկոլը, ոչ ՔՊ-ն, ոչ էլ Նիկոլի փաստացի հաճախորդ «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց ու ադրբեջանապաշտպան քայլերը։

Փոխարենը սրանք մեղադրանքի տարափ են թափում ՌԴ-ի վրա։

Հիմա հարց սրանց.

Ո՞վ է կազմակերպել և իրականացնրել Հայոց ցեղասպանությունը։

Ո՞վ է 44-օրյա պատերազմում բացահայտ սատարել Ալիևի հանցագործությանը։

Ո՞վ է բայրաքթարներով սպանել հազարավոր հայերի։

Ո՞վ է Ադրբեջանի հետ կնքել Շուշիի հռչակագիրը։

Ո՞վ է մինև վերջ սատարել Ալիևի Արցախը հայաթափելու սև գործին։

Ո՞վ է արդարացրել ՀՀ ինքնիշխան տարածքի 160 քառ.կմ տարածքի օկուպացումն Ադրբեջանի կողմից։

Ակնհայտ է՝ Թուրքիան։

Բա ինչու՞ դրանից չեք խոսում, այ թուրքի կամակատարներ։

Որովհետեւ կարոտե՞լ եք թուրքերին։

Ո՞վ եք դուք, արա…չնայած դուք ի՞նչ արա:

Ես ձեր մարդ ու հայ ասողի…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031