«ՌԴ-ն էլ չի անդամակցում այս դատարանին, բայց եթե նրա քրեական հետապնդման սուբյեկտը՝ Պուտինը, կամ որևէ գեներալ հայտնվի ՀՀ տարածքում, ՀՀ-ն, լինելով կանոնադրության անդամ-պետություն, պարտավոր կլինի գործել. ձերբակալել, հանձնել, կամ՝ այլ իրավական փոխօգնության գործողություններ կատարել»:
Գերմանիան պետք է անհապաղ Taurus հեռահար հրթիռներ մատակարարի Ուկրաինային։ Այս մասին Funke մեդիախմբին տված հարցազրույցում հայտարարել է Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի նախագահ և գերմանական պաշտպանական կոնցեռնների հայտնի լոբբիստ Մերի Ագնես Շտրակ-Ցիմերմանը։
Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ:
«Հայտարարությունները մի կողմ, գերտերությունները, կայսրությունները միշտ շարժվում են իրենց շահերով։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն արեց ամեն ինչ՝ բավարարելու Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի շահը։ Եթե Արևմուտքի շահը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելն է, դրա համար դու հրաժարվում ես Արցախից, և այնտեղ խաղաղապահ առաքելություն պահելն անիմաստ է։ Երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց որպես Ադրբեջան, այդ պահից ռուսներն Ալիևին այլևս չէին կարող ասել, թե Հայաստանը ևս պետք է մասնակցի բանակցություններին։ Այդ պահին Երևանը փոխարինվեց Ստեփանակերտով»,- ամփոփեց Արթուր Մարտիրոսյանը:
«Հայ եկեղեցին ոչ մեկին հաշիվ չունի տալու, իր դիրքորոշումը միանգամից արտահայտում է, և երբևէ չպետք է ակնկալենք, որ եկեղեցու գործողություններն ու հայացքները պետք է համընկնի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության որևէ թևի հետ։ Հայ եկեղեցին գիտի, թե որ քայլը երբ է անում, և չի էլ քննադատում այլ հայացքներ ունեցողներին։ Պետք է հաշվի նստել Հայ եկեղեցու և Հայ եկեղեցու պետի հետ»,- եզրափակեց սրբազանը։
Երեկ 168.am-ը՝ «Ով է իրականում ստորագրել ՊԲ կազմալուծման վերաբերյալ Ադրբեջանի պահանջի տակ, ով պիտի որոշեր ՊԲ սպառազինության ճակատագիրը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ մի շարք փաստեր է ներկայացրել այս առնչությամբ: Շարունակելով այս թեման՝ ներկայացնենք ևս մի քանի փաստ ՊԲ կազմաքանդման վերաբերյալ, ինչը ՀՀ իշխանությունները և իշխանամերձ շրջանակները գցում են միայն Արցախի վերջին իշխանությունների գրպանը:
«Մենք պետք է վտարենք Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին եւ այստեղ գտնվող բոլոր ադրբեջանցի դիվանագետներին»,- սեպտեմբերի 28-ին France Info-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի հայկական միությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Ֆրանկ Փափազյանը։
«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, բայց դրան ներկա էր նաև ռուսական զորքը, որն Արցախում կանգնած էր միայն մի նպատակով, որ թույլ չտա՝ դա լինի, բայց դա եղավ: Արևմուտքը լրիվ տեսնում էր՝ ինչ է կատարվում, մի քանի նախադասություն ասեց, բայց ոչ մի կերպ չազդեց Ադրբեջանի վրա, որ դա չշարունակվի:
Հակարիի կամրջի ապօրինի անցակետից բերման ենթարկվելուց հետո Լևոն Մնացականյանը տեղափոխվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է
Ամեն ինչ սուտ խոստումներով էր սկսվում։ Եկավ ու իր հնգամյա հետևողական քայքայիչ գործունեությամբ գուժեց հայկական պետության ավարտը։
Սոսե Բալասանյանի քույրն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սոսեն որոշել է մնալ Արցախում և չի գալու Հայաստան։
Զինվորականնե՛ր, բանա՛կ ոտքի բարձրացեք. Փաշինյանը պետք է գնա. Վազգեն Մանուկյան
Օդանավակայանը վերցնել, որ Փաշինյանը չգնա, ոգևորիչ միտք է. Մանուկյան
Նիկոլը մեխի գլուխ է. ցանկացած պայքար նրա դեմ լեգիտիմ է. Վազգեն Մանուկյան
Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել:
ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը կամ նոր պայմանավորվածություններին ընդառաջ եվրոպական 20 քաղաքում բողոքի ցույցեր են տեղի ունենալու:
Ադրբեջանը ձերբակալել է նրանց, ումից վախենում է Փաշինյանը. դա հատուկ է արվել. Չալաբյան
«Այն պիտի դառնա զորության, համախմբման, մեկս մյուսին ներելու աղոթք: Մենք մեր քույրերին ու եղբայրներին պետք է ընդունենք մեր մտքին համահունչ՝ մեր ստի ջերմությունը փոխանցելով մեկս մյուսին: Այս պահին իմ սիրտը պայթում է, որովհետև մենք իմ հոգևոր դասի, հավատավոր ժողովրդի հետ միասին դուրս եկանք Արցախից: Ինչպես Սուրբ գրքում է գրված, եթե հետ նայես, կարող է՝ աղի արձաններ դառնանք, որովհետև դժբախտություն է տեղի ունեցել Արցախում»,- ասաց սրբազան հայրը:
«Պետք է իշխանության մեջ արդեն ճաքեր լինեն, որ իմաստ լինի ԱԺ-ի միջոցով Նիկոլ Փաշինյանին փոխել, բայց դա դեռ տեղի չի ունեցել, ինչ-որ ժամանակ հետո պետք է անուն տալ»,- այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած հերթական հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ընդդիմության թեկնածուի անունը հանրայնացնելու մասին հարցադրմանը:
«Անցյալ տարի Արցախում մարդ կար, մարդիկ միտինգ էին անում, տեսեք՝ հիմա Ստեփանակերտում ինչ է տեղի ունենում: Նույնը լինելու է Երևանում: Ստեփանակերտում կյանք չկա, վաղը չի լինելու նաև Երևանում»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը ավտոպարկը համալրել է 11 նոր ավտոմեքենայով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներում ուժեղացնելու պարեկային գործունեությունը:
Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց բնակավայրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքերի լրաջագույն խնդիրները:
Նախնական տվյալներով՝ միջադեպի հինգ մասնակիցները խարույկի վրա այրելիս են եղել մահացած հարազատի իրերը, և երբ կրակի վրա անհայտ պարունակությամբ փաթեթ են դրել, պայթյուն է որոտացել, որը լսվել է էպիկենտրոնից յոթ կիլոմետր հեռավորության վրա։
Դեռ տաք ենք. չենք պատկերացնում ողբերգության աստիճանը. Անդրանիկ Թևանյան
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակը նշել է՝ Եվրահանձնաժողովը հայտարարել է հավելյալ 5 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության մասին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին և Ղարաբաղում խոցելի իրավիճակում հայտնվածներին:
«Մեծ հարց է՝ ինչո՞ւ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը որոշեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դարձնել իր առանցքային արտաքին քաղաքական խնդիրը»,- նման հռետորական հարցով է հանդես եկել եվրոպական Politico-ի սյունակագիր Ջամիլ Անդերլինին իր «Շառլ Միշելի ֆիասկոն Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ հոդվածում։
«Ինչքան էլ որ փորձում էի անընդհատ հետաձգել խիստ ցավոտ այս քայլը, բայց համառելս արդեն 10 և 5 տարեկան երեխաներիս հոգեկան և ֆիզիկական առողջության վրա ծանր հետևանքներ էին սկսում թողնել. գրեթե ոչինչ չէին ուտում, մեծն անընդհատ սրտխառնոց ուներ, փոքրն օրվա մեծ մասն ականջները ձեռքերով փակում էր, որ նորից կրակոցներ ու պայթյուններ չլսի: Մեր թաղում գրեթե մարդ չկար, պատուհանից հատուկենտ անծանոթ մարդ տեսնելիս մտածում էին, որ թուրքեր են:
Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա մուտք է գործել Հայաստան, Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, որն անձամբ հեռախոսով զրուցել է նրա հետ։
Սուրենավանի վարչական ղեկավար, ՔՊ-ական Անի Վարդազարյանը, ով հրապարակային սպառնացել էր ցույցերին մասնակից արցախցիներին զրկել բոլոր տեսակի օգնություններից, նոր գրառում է արել։ Նա ներողություն է խնդրել իր հայտարարության համար, սակայն կրկին իր կարծիքն է պարտադրել արցախցիներին․ «Դեմ եմ հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն»։
Գրանցվել է հաշվառված քաղաքացիների թվի աճ, որն այս պահին կազմում է 82 հազար 827։