2020 թվականից 3 տարի էլ չի անցել, իսկ մենք արդեն նոր՝ ավելի մեծ աղետի շեմին ենք՝ ունենալով պետության ղեկին նույն այն մարդուն, որը մեզ մտցրեց նախորդ աղետի մեջ. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը գրում է. «Համարյա երեք տարի է՝ շատերդ ինձ լուռ կարդում եք ու ձևացնում, որ անձամբ ձեզ այս ամենը ոչ մի կերպ չի վերաբերվում… Երևի մի բան էլ մտքում ծաղրում կամ հայհոյում եք, թե. «Վրթանեսյանն էլ զզվցրեց կռալով, գոնե մի օր մի լավ բանից գրի, անհնարին է սրա գեներացված նեգատիվն ամեն օր տեսնելը»։

Բայց նեգատիվը ես չէի գեներացնում, ընդամենը զգուշացնում էի։

2020 թվականից 3 տարի էլ չի անցել, իսկ մենք արդեն նոր՝ ավելի մեծ աղետի շեմին ենք՝ ունենալով պետության ղեկին նույն այն մարդուն, որը մեզ մտցրեց նախորդ աղետի մեջ, ամեն ինչ արեց, որպեսզի հնարավորինս ամենամեծ կորուստներն ունենանք և համառորեն տարավ երկիրը նոր աղետի։

Անօգուտ է գրելը, որ այս մասին 3 տարի օր ու գիշեր զգուշացրել եմ, որովհետև դա արդեն որևէ բան չի փոխելու։

Զուտ ֆիքսում եմ, որ հետո ձեզ անմեղ կույսի տեղ չդնեք…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930