Մենք չունենք իշխանություն. մենք ունենք կույտ, որ զավթել է մեր պետությունը. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին իշխանական պատգամավոր, Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի համակարգող Սոֆյա Հովսեփյանը շրջափակման 10 ամիսների ընթացքում շուրջ յոթ ամիս Արցախում է եղել և ստանձնել է մանկահասակ երեխաներին կաթնախառնուրդով ապահովելու գործը:
«Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում «Աջակցություն արցախցիներին. արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով պանելային քննարկմանը նա պատմեց, որ Հայաստան գալուց հետո իր գործը շարունակել է ամուսինը:
«Այն, ինչի միջով անցնում էր արցախցին, մեզ սովորեցնում էր ճիշտ ապրել։ Այն համառությունը, կամքն ու պնդությունը, որ նրանք ունեն, մեզ այսօր ստիպում է չտրվել ու չհանձնվել, որ մենք կորցրել ենք Արցախը»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը՝ հիշեցնելով, որ պատմության մեջ առաջին անգամ է, երբ Արցախը հայաթափվել է:
Անդրադառնալով պետության կողմից արցախցիներին հատկացվող աջակցությանը՝ նախկին պատգամավորը նախ տարանջատեց.
«Պետք է առանձնացնել՝ պետություն և իշխանություն։ Մենք այսօր չունենք իշխանություն, ունենք մարդկային կույտ, որ զավթել է մեր պետությունը, և այդ մարդկային կույտն իր արժեհամակարգով այսօր քայքայում է ամեն ինչ: Սա կոնկրետ նպատակային, մտածված գործողություն է»։
Նրա խոսքով, այս պայմաններում արցախցիներից շատերը կհեռանան Հայաստանից. այն, ինչ եղավ Սիրիայի պատերազմից հետո, երբ սիրիահայերից շատերը հեռացան Հայաստանից:
Մանրամասները՝ տեսանյութում