Բաժիններ՝

Ինչպես Հայաստանի դրոշը հայտնվեց աշխարհահռչակ երգչուհի Ադելի ձեռքում․ Bravo.am

Երգչուհի Ադելը շարունակում է իր համերգային շրջագայությունը: Լաս Վեգասում ելույթից հետո համացանցում տեսանյութ տարածվեց, որում երգչուհին զրուցում է հանդիսատեսի հետ, իսկ ձեռքին հայկական եռագույնն է:

BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի դրոշը նրան է հանձնել հայ երկրպագուն՝ Տիգրան Ալթունյանը: Երգչուհին մի քիչ զարմացել է, բայց վերցրել այն:

Ալթունյանը, որը բնակվում է Լոս Անջելեսում, սովորում ապահովագրական ընկերությունում ու աշխատում արագ սննդի կետում, աղբյուրի հետ զրույցում պատմել է, թե ինչու է որոշել երգչուհուն Հայաստանի դրոշը նվիրել:

«Տոմսը համերգից 4 ամիս առաջ էի գնել: Համացանցում հետեւում էի Ադելի ելույթներին եւ նկատել էի, որ մարդիկ նրան նվերներ են տալիս, որոնք սիրով ընդունում է: Երկար մտածելուց հետո որոշեցի ինձ հետ դրոշ տանել ու հանձնել նրան՝ մեր երկրի մասին բարձրաձայնելու համար: Երբ մոտեցավ ինձ, դրոշը տվեցի ու ասացի, որ իրեն շատ եմ սիրում: Գիտեի, որ աշխարհով մեկ նրա համերգներին շատ մարդիկ են հետեւում եւ մեր դրոշին էլ ուշադրություն կդարձնեն: Հատուկ էի այնպես ընտրել, որ ծիրանագույնն արտահայտված լինի, ու չշփոթեն Կոլումբիայի դրոշի հետ»,- պատմել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս