
Թուրքիայի քաղաքացիները Սաուդիան Արաբիա կմտնեն նաև էլեկտրոնային վիզաներով

Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2023-ի հոկտեմբերի 17-ից ի վեր Թուրքիայի քաղաքացիները զբոսաշրջության նպատակով Սաուդիան Արաբիա մեկնելիս կարող են ստանալ այցի էլեկտրոնային վիզաներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ էլեկտրոնային վիզան չի տրամադրվում հաջի (մահմեդականների ուխտագնացություն) համար:
«Էլեկտրոնային վիզայի դիմումը չի ներառում հաջի պարտավորությունը: Հաջի ժամանակահատվածում էլեկտրոնային վիզայով բացի սուրբ վայրեր գնալուց հնարավոր կլինի զբոսաշրջային այցեր իրականացնել քաղաքներ»:
Ըստ հայտարարության՝ նմանատիպ վիզաներ Թուրքիա մուտք գործելու համար կարող են ձեռք բերել Սաուդիան Արաբիայի քաղաքացիները: