Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 23-ին ստորագրել է մի շարք օրենքներ:

Դրանց թվում են՝

– «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

– Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,

– «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

– «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը,

– «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

– «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը,

– «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

– «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,

– «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

– «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը,

– «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

– «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

– «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները:

Տեսանյութեր

Լրահոս