ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու հնարավոր հետևանքներին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ջոն Բյուի և ազգային անվտանգության խորհրդական Սառա Մաքինտոշի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։
Սեյրան Օհանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով աղմկահարույց նախագիծ է մշակել և պատրաստվում է ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել։ Խոսքը՝ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագծի մասին է, որն հնարավորություն է տալիս որոշակի գումարի դիմաց ազատվել ժամկետային ծառայությունից։ Մասնավորապես, ըստ նախագծի՝ 27 տարին լրացած անձը 15 մլն դրամ վճարելու դեպքում կազատվի քրեական պատասխանատվությունից։
Արարատ Միրզոյանի և Դեյվիդ Լամիի ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:
Ներդրումների 48 տոկոսով անկում ենք ունեցել անցյալ տարվա համեմատ. Մինասյան
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկած ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ բռնի տեղահանվել է։ Նրանց մեծ մասը բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր բնակավայրերում, մի մասն էլ հեռացել է նաև Հայաստանից
2024-ի բյուջեն պարունակում է ռիսկեր՝ մակրոկայունության տեսանկյունից. Մարտին Գալստյան
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը կարճ զրույց է ունեցել ինստիտուտի տնօրեն Բրոնուեն Մեդոքսի հետ:
ԼՂ-ից 100 հազար մարդու բռնի տեղահանումն իրոք անսպասելի էր. Ֆինանսների նախարար
Լոնդոնում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի, առկա համագործակցությանն ու հեռանկարներին, և այս համատեքստում արժևորվել է նախօրեին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը:
Փաշինյանն ԱԺ-ում է. ներկայացնում է 2024 թվականի բյուջեի նախագիծը՝ ՈւՂԻՂ
Հոկտեմբերին ԿԽՄԿ-ն Բաքվում տեսակցել է նրանց մի մասին, իսկ այս ամսվա սկզբին առաջին անգամ տեսակցել է սեպտմեբերի 19-ի ռազմական գործողությունների առնչությամբ ձերբակալված հայերին, որոնց մասին հաստատումները կազմակերպությունը ստացել է վերջերս։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին է վերադարձվել 100 միլիոն դրամ գրավը, որը վճարվել էր որպես խափանման միջոց։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Անգլիական «Ernst & Young» աուդիտա-խորհրդատվական միջազգային ընկերությունը զեկույց է պատրաստել 2023-ի զբոսաշրջության և հյուրընկալության վերաբերյալ:
2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 17 786,1 մլն դոլար, տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում են Թուրքիայում տղամարդկանց կողմից օրեցօր աճող կանանց և երեխաների սպանության վերաբերյալ լուրերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը։
2023 թ. նոյեմբերի 6-ին դռնփակ նիստում քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Վաչե Վանիկի Մարգարյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
«Զորամաս է այրվում՝ 15 զոհով, կրկին ոչ մի քաղաքական պատասխանատվություն… Մեր բանակի վերափոխումները, դատաիրավական բարեփոխումները, բանակցությունները չեն կարող արդյունք տալ, որովհետև չկա պրոֆեսիոնալ մոտեցում, չկան դրանց տակ դրված կառուցակարգերը»,- ասաց Արամ Օրբելյանը:
Անկարան ընդդեմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու համար։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փաստաբան Մեթին Կյուլյունքը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ:
Վրաստանը տարածաշրջանում «կոռուպցիայի ցածր մակարդակի» կարգավիճակ ունի: Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ այս մասին նշված է աշխարհի առաջատար վերլուծական կենտրոնի՝ շվեյցարական Global Risk Profile (GRP) կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի համաշխարհային ինդեքս 2023» զեկույցում։
Հանգչող մոմեր, պղծվող վանքեր ու լուռ զանգեր․ Էդգար Ղազարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանն է:
Չինաստանը սկսել է աշխարհի ամենամեծ օֆշորային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցումը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է «Itsai Global» շանհայի բիզնես ռեսուրսը։
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության փոխնախարար Մեհդի Ֆարահին հայտնել է, որ անցյալ տարի Իրանից ռազմական տեխնիկայի արտահանման ծավալը կազմել է մեկ միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» գործակալությունը:
«Այդ քայլը կործանարար է լինելու. մենք կմնանք միայնակ։ Ուկրաինան փորձեց դառնալ ՆԱՏՕ-ական երկիր, և տեսեք, թե ինչ վիճակում է… Հարգելի՛ ժողովուրդ, ՔՊ-ական, նիկոլական կուսակցությունը պատերազմի և մահվան կուսակցություն է։ «Պատերազմ ու մահ՝ հայ ժողովրդին». Այդ կուսակցության ճակատին դա է գրված, այն, ինչ բերել են հայ ժողովրդին այս 5 տարիների ընթացքում»,- ասաց Մինասյանը։