Կազանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատանքային խմբի 66-րդ նիստը։
Հունգարիան ԵՄ-ից փոխհատուցում է պահանջում` Ռուսաստանից նավթ և գազ չմատակարարելու համար, հայտարարել է վարչապետ Պետեր Մադյարը
Մինչ ես Իտալիայում հանդիպումներ եմ ունենում գործարար ոլորտի հետ ու պատմում հայկական աշխատաշուկայի առավելությունների մասին` PISA 2025-ը հրապարակում է, որ Հայաստանը կրթական մի շարք ցուցանիշներով զիջում է միայն Պարագվային և Քենիային:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացրել է 5838 բորտային համարով ամերիկյան ծովային անօդաչու սարք։
Ռուսական բանակի անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում 3 մարդ է զոհվել։
Օգոստոսի 24-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բարձրագույն միջպետական խորհրդի երրորդ նիստում հայտարարել է Կասպից ծովում միասնական օպերատորով առանձին երկկողմ միջանցք ստեղծելու շահագրգռվածության մասին։
Սոցիալական ցանցերի, հատկապես ֆեյսբուքյան տիրույթում, երեկվանից շրջանառվում է լեյտենանտ Յակով Սարգսյանի մայրիկի՝ Մարինե Սարգսյանի ծանր առողջական վիճակի մասին լուրը, որը բազմաթիվ սրտացավ մարդիկ՝ ծանոթ թե անծանոթ, տարածում ու գրում են:
Գերմանիայի Քյոլն քաղաքում և դրա շրջակայքում վերջին շաբաթներին կտրուկ ավելացել են թուրք, քուրդ կամ թուրքական ծագումով Գերմանիայի քաղաքացիներին պատկանող կրպակների, սննդի կետերի, ոսկերչական խանութների, սրճարանների, թանկարժեք ժամացույցների սրահների և առանձնատների վրա իրականացվող հարձակումները:
Տիգրանաշենով ճանապարհ է բացվելու դեպի Երևան. սա միայն տիգրանաշենցու հարցը չէ. Գոհար Մելոյան
Air Arabia ավիաընկերությունը շարունակում է փուլ առ փուլ չեղարկել հոկտեմբերին և դեկտեմբերին Ռուսաստան նախատեսված չվերթները։ Հոկտեմբերյան որոշ չվերթների ամրագրումներն արդեն չեղարկվել են, սակայն բոլոր ուղևորները դեռևս պաշտոնական ծանուցումներ չեն ստացել։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Տաջիկստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2020-2025 թվականներին աճել է մոտ ինն անգամ։ Այս մասին հայտնել է Իրանում Տաջիկստանի դեսպան Նիզոմիդդին Զոհիդին՝ տեղական Ovo diplomatic պարբերականին տված հարցազրույցում։
Այստեղ շատ նուրբ է սահմանը։ Խոսքը իհարկե պետական սահմանի մասին չէ, այլ խնդրի սահմանի, որն անցնում է մի կողմից այն քարոզչական դաշտում խաղարկելու, մյուս կողմից՝ քաղաքական դաշտում սպասարկելու միջև։
Եվ ահա, թե ինչ աղետալի պատկեր է արձանագրվել․ Ընթերցանությունից Հայաստանի 15-ամյա աշակերտների միայն 19 տոկոսն է հասել այն նվազագույն մակարդակին, որը PISA-ն անհրաժեշտ է համարում տեքստը հասկանալու, հիմնական միտքը գտնելու և պարզ եզրակացություններ անելու համար։
Նախօրեին Ելիսեյան պալատում կայացավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հայ-ֆրանսիական հերթական բանակցությունները տեղի են ունենում հայ-ռուսական ճգնաժամային բանակցությունների ֆոնին, երբ Ռուսաստանը Հայաստանին կանգնեցրել է կոշտ ընտրության առջև՝ զուգահեռաբար տևական ժամանակ կիրառելով տնտեսական «ցավոտ» սահմանափակումներ հայ տնտեսվարողների նկատմամբ:
Լիտվայի կառավարությունը կարող է Սահմանադրությունից հանել երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման արգելքի մասին դրույթը․ այս մասին, ըստ LRT-ի, հայտարարել է Սեյմի նախագահ Յուոզաս Օլյակասը։
Ուկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի հետ պետական սահմանի երկայնքով սահմանվել է հատուկ սահմանային ռեժիմ։ Սահմանափակումները կգործեն 1 կմ լայնությամբ գոտում՝ ռազմական դրության ամբողջ ընթացքում։
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է Մերձավոր Արևելքում հակամարտության մեկնարկից առաջ եղած մակարդակի ընդամենը 10%-ը։ Այս մասին հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հաղորդակցության գծով տնօրեն Ջուլի Կոզակը։
«POLITICO–ն հայտնում է, որ ԱՄՆ ՆԱՏՕ իր դաշնակիցներին հայտնել է, թե պետք է վերջ դնել Միջազգային քրեական դատարանին։ Վաշինգտոնը նրանց հետ փակ քննարկմանը ասել է, որ պետք է դուրս գան Հռոմի ստատուտից, եւ հետեւելու են, թե դաշնակիցներից ովքեր են աջակցում ԱՄՆ–ին։
«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը գրում է. «Իսկ Գոյի բեմն ու՞ր է Սեպտեմբերի 11-ին Սունդուկյան թատրոնում՝ ԳՈՅ թատրոնի տարածքում, բացվելու է նոր հարթակ՝ «Ազատ բեմ» անվամբ։ Ու այստեղ արդեն հարցը ոչ թե անվան, ոչ էլ նոր մշակութային հարթակի բացման մասին է այլ` ի՞նչ եղավ այն խոստումների հետ, որոնք ամիսներ շարունակ հնչում էին […]
ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««ԴՈԺԴ»-Ի ՍՏԻ ԱՆՁՐԵՎԸ Լրագրությունը կարող է ունենալ տարբեր ոճեր։ Լրագրողը կարող է ունենալ սեփական քաղաքական հայացքները, խմբագրությունը՝ իր դիրքորոշումը։ Կարող են լինել սուբյեկտիվ գնահատականներ, շեշտադրումների տարբերություններ, անգամ՝ ակնհայտ կողմնակալություն։ Բայց կա հստակ սահման, որից այն կողմ ավարտվում է լրագրությունը և սկսվում է քարոզչությունը։ Ինձ համար […]
Եմենյան «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդուլսալամը հայտարարել է, որ երկրի առափնյա շրջաններում շարժման զինված ուժերի գործողությունները Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում նավագնացությանը և միջազգային առևտրին չեն սպառնում։ Դրա մասին նա գրել է X սոցիալական ցանցում։ Ըստ Աբդուլսալամի՝ որոշ առափնյա շրջաններում իրականացվող գործողությունները ազգային բնույթի քայլեր են՝ ուղղված Եմենի ինքնիշխանության պաշտպանությանը և քաղաքացիական […]
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի 2026 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 1113/45765-26 գրությունը՝ կարգադրում եմ.
Հունական մամուլում վերջին շրջանում ի հայտ եկած ամենամեծ մտահոգությունը թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գիշերային գործողություններն են։ «To Vima»-ում տեղ գտած վերլուծության համաձայն՝ ժամանակակից սենսորներով, գիշերային տեսանելիության համակարգերով համալրված «Bayraktar TB2» տիպի ԱԹՍ-ներն Էգեյան ծովի վրա անընդհատ իրականացնում են հետախուզություն և մշտադիտարկում։
«Հենակետ» ռազմական վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանի հետ զրույցում քննարկել ենք, թե այսօրվա աշխարհաքաղաքական, տարածաշրջային իրադարձությունները, աշխարհում անվտանգային զարգացումներն ի՞նչ են հուշում՝ Հայաստանին ինչպիսի՞ ռազմական դոկտրին, ազգային անվտանգության հայեցակարգ է անհրաժեշտ: Եվ արդյոք վտանգավոր չէ՞ այս պահին բանակին ներարկել, որ հակառակորդ չպետք է ունենա:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։
«Liverpool» անգլիական ֆուտբոլային ակումբը սեպտեմբերի 8-ին հայտնել է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը 2027-ի հունիսի 1-ից կդառնա ակումբի գլխավոր հովանավորը և ավիաընկերության տարբերանշանը կհայտնվի մարզաշապիկների վրա։
Սեպտեմբերի 9-ին ԵԱՏՄ կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Ըստ իսպանական աղբյուրների՝ նավում ընդհանուր առմամբ եղել է 153 մարդ, որոնցից 152-ը ողջ են մնացել։
Տևական դադարից հետո տեղի ունեցավ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ղեկավարներ Պուտինի ու Թրամփի հերթական հեռախոսազրույցը։ Սա երկու առաջնորդների միջև 15-րդ հեռախոսազրույցն էր 2025 թվականի հունվարին Թրամփի` Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ մեկ ժամ տևած զրույցը «կառուցողական էր և անկեղծ»: