Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը նշել է երկկողմ տնտեսական հարաբերությունների դրական դինամիկան։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ ներկա է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանը, որը, ըստ նրա, շատ բան ունի պատմելու, բայց կոնկրետ ինչ՝ բաց նիստին չի կարող մանրամասնել:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Դելիում BRICS-ի գագաթնաժողովից առաջ ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իր երկրի վրա գործադրվող ճնշումը հասել է «կրիտիկական և վտանգավոր» փուլի»: Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։
Եմենի հյուսիսը կառավարող շիաների ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ կառավարական բանակի հետ մեկ շաբաթ տևած մարտերի ընթացքում գրավել է Կարմիր ծովի ևս վեց շրջան, որոնք զբաղեցնում են ավելի քան 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք։
Նիդեռլանդների գահաժառանգ արքայադուստր Ամալիան անցել է ծառայության Թագավորական ռազմածովային ուժերում Defensity College ծրագրի շրջանակում, որը ուսանողներին թույլ է տալիս ուսումը համատեղել պաշտպանական գերատեսչությունում աշխատանքի հետ։ Այս մասին ասվում է թագավորության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Սեպտեմբերի 11-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակում՝ Հարալդ V թագավորի մահից երկու շաբաթ անց։ Այս մասին հայտարարել է թագավորական մամուլի ծառայությունը։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերջերս աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։ Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնում։ Այդ մասին իր Ֆեյսբուքի իր էջում գրել է Մանվել Քեշիշյանը:
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Շուշի։ Այս մասին հայտնել է օկուպացված Արցախում գտնվող ԱՊԱ-ի թղթակիցը։
Հարավային Կովկասի գծով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան և օկուպացված Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո նախատեսում է այցելել Հայաստան, փոխանցել են ադրբեջանական լրատվամիջոցները։
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն սեպտեմբերի 11-ին Մոսկվայում հանդիպել է պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Իրանի ԱԳ փոխնախարար Մեհդի Սոբհանիի հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ արտգործնախարարությունը։
Բունդեսթագում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցությունը հայտարարել է, որ Ֆրիդրիխ Մերցի դեմ քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացրել, հաղորդել է DW-ն։ Պատճառը կանցլերի ելույթն է, որտեղ նա ասել էր, որ «ռեմիգրացիա» բառը ոչ այլ ինչ է, եթե ոչ էթնիկ զտման հոմանիշ՝ ըստ ծագման և մաշկի գույնի։ ԱԳՀ խմբակցությունում դա համարել են զրպարտչական վիրավորանք, հայտնել է խորհրդարանական կառավարիչ և իրավախորհրդատու Շտեֆան Բրանդները։
Թե ինչու է այս « յոթնյակը» համարվում «մեծ», անհասկանալի է. Պուտինը հայտարարել է, որ վերջին 5 տարիներին համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 40%-ը բաժին է ընկել ԲՐԻԿՍ-ի երկրներին, իսկ G7–ին՝ 29%-ը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է զորքերում պատրաստվածության ստուգումները շարունակելու ծրագրերը, հայտնել է БЕЛТА-ն։
Բաքվում ընթացող Ադրբեջան-Թուրքիա 5-րդ էներգետիկ ֆորումի ընթացքում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքով» նախատեսվում է էլեկտրահաղորդալար անցկացնել Նախիջևանի և Թուրքիայի միջև: Նախարարի խոսքով՝ ծրագիրը սոսկ երկկողմ ենթակառուցվածք չէ, այլ կարող է վերածվել Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա էներգետիկ կամրջի։ Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր Նյու Դելիում կայացած ԲՐԻԿՍ 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել են Հնդկաստանի ԱԳՆ-ում։
Իրանի էներգետիկայի նախարար Աբաս Ալիաբադին հայտնել է, որ երկիրը հաջողությամբ միացրել է իր էլեկտրացանցը Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրաքի էլեկտրացանցերին, փոխանցել է ILNA-ն։
Մինչև 2018 թվականը Հայաստանում կային բազմաթիվ թերություններ, սակայն այն, ինչ տեղի է ունենում հիմա, դրա հետ որևէ համեմատություն ունենալ չի կարող։ Այս մասին սեպտեմբերի 11-ին, քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում․ 2026 թվականի հունիս-հուլիս» փաստագիտական զեկույցի ներկայացման ժամանակ, հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Բոլոր կազմակերպությունների գործունեությունը պատկանում է և պատկանել է Բադալյան ընտանիքին, բոլոր ընկերությունները գործում են թափանցիկ, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, պատշաճ կատարում են օրենքով սահմանված պարտականությունները:
Ավարտվել են ադրբեջանա-հայկական սահմանից Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով «Ազերէներժի» ԲԲԸ նախագահ Բալաբաբ Ռզաևին։
Մեր ժողովրդին շշկռցնում են, պարտքը վերցնում, կախում մեր վզից, ասֆալտ փռում. Սամվել Կարապետյան
Լավ, ինչքա՞ն կարելի է տանել այս ամենն ու շանտաժով ապրել. պետության ղեկավարն իր ժողովրդին շանտա՞ժ անի. Գագիկ Համբարյան
Թբիլիսիում երկու շաբաթից անցկացվելիք Zion Festival փառատոնի կազմակերպիչներն արգելել են ռուսաստանցիների մուտքը, հաղորդում է РИА “Новости” լրատվական գործակալությունը:
Աշխաբադում ԱՊՀ տնտեսական խորհրդի 111-րդ նիստի մասնակիցները համաձայնեցրել են 2027 թվականին Համագործակցության անդամ պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման և զարգացման համար հատկացումների տրամադրման հարցը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանը և Հնդկաստանը ստորագրման համար փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ: Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը «Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն միայն այն դեպքում, եթե հանդիպումը գործնական արդյունքներ տա։ Այս մասին նա նշել է Գազայի հարցով խաղաղության խորհրդին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ մեկնաբանություն տալիս, հայտնում է BelTA լրատվական գործակալությունը։
Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը՝ օդային և հրթիռային պաշտպանության համակարգեր, զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և էլեկտրոնային սարքավորումներ գնելու համար, ասվում է հանձնաժողովի կողմից ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։
«Թող ռուսականը հանեն, տեղը թուրքական բազա թող դնեն»,- նշել է նա:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի վերջ հրաժարական կտա՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին մասնակցելու նպատակով։ Այս մասին հաղորդում է N1 լրատվական ալիքը։
Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապօրինի գույք» և հանձնել, հետո «Էրիվանի» նյարդը կսկսի հանել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։