ԱՄՆ զինված ուժերը անցյալ շաբաթ ավիահարված են հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» (ԻԳԻԼ) խմբավորման բարձրաստիճան առաջնորդներից մեկը։ Դրա մասին չորեքշաբթի X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ հայտնել են ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM):
Բաքվից արձագանքել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պատասխաններին, որոնք հունիսի 23-ին հրապարակվել են խորհրդարանի կայքում՝ ի պատասխան Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների հարցերին։
Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի բարձրաստիճան անդամ։
Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփվել են. Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է մեծամասնություն, թեև՝ ոչ սահմանադրական մեծամասնություն: Թվում էր, թե մի քանի ամիս նախընտրական կատաղի ցնցում ապրած երկիրը սպասում էր հարաբերական կայունության շրջանի։
Այս որոշումը բխում է դատաիրավական համակարգին հայտարարված պատերազմից. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, քաղաքական–հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։
Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի են զարգացել հատկապես վերջին տարիներին, և ամրապնդվում են տարբեր ոլորտներում համագործակցության շնորհիվ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Քննչական կոմիտեն գոյություն չունեցող, զավեշտալի փաստական հանգամանքներ է նշել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արամազդ Կիվիրյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել Իշխան Սաղաթելյանի գործի մասին:
Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին հունիսի 24-ին այցելել է Մուսկատ և օմանցի գործընկերոջ՝ Բադր ալ Բուայիդիի հետ քննարկել Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկելու վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտնում է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատումը տեղի կունենա՝ չնայած Իսրայելի գործողություններին։
«Պետք է ֆիքսենք, որ ընտրությունների արդյունքները հետընտրական փուլում կեղծվեցին։ Անցողիկ շեմը հաղթահարած ու բավարար ձայներ ստացած քաղաքական ուժին խորհրդարան չթողնելու համար կատարվեց ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պրոցես, որի հետևանքով հիմա ՔՊ-ն յուրացնում է 3/5-ին վերապահված իշխանություն»:
Իրանի իշխանությունները հավաստիացրել են ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար չեն գանձում։ Եթե պարզվի, որ վճարն այնուամենայնիվ գանձվում է, ապա ԱՄՆ-ն անհապաղ կդադարեցնի բանակցություններն իրանական կողմի հետ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Միասնական ճակատ է պետք, որ քաղաքական հիմքերով կալանավորված մարդիկ իրենց պաշտպանված զգան. Ասլանյան
«Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում քննարկվող թեմաներից մեկը»,- այսօր Բաքվում հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան․ պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» խորագրով միջոցառմանը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ բնական գիտությունների հարցերով տեղակալ Լիդիա Բրիտոյի հետ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 24-ին ընդունել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և պատմական հարուստ անցյալի վրա։
Bloomberg գործակալությունը հոդված է հրապարակել Հայաստանի արտաքին քաղաքական վերջին քայլերի վերաբերյալ։ Նյութում նշվում է, որ Երևանն աստիճանաբար դուրս է գալիս ռուսական ազդեցության ուղեծրից և խորացնում հարաբերությունները Եվրոպական միության հետ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 25-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Կանադա։
ԱՄՆ-ը և Իրանը ժամանակավոր ընդմիջումից հետո հաջորդ շաբաթ կվերսկսեն փորձագիտական մակարդակի բանակցությունները փոխըմբռնման երկկողմ հուշագրի կատարման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տելեգրամյան ալիքներով թեզեր են պտտում, թե մենք էլ ռուսական ապրանքների ներկրումը արգելենք մեր երկիր: Զուտ ուզում եմ ինֆորմացիայի տեսքով ձեզ հետ կիսվել, թե ինչ ապրանքներ են ներկրվում Ռուսաստանից, որ դուք պատկերացնեք՝ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ»,- իր սոցցանցային էջում հրապարակած տեսանյութի մեջ ասել էր գյուղատնտես, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի անդամ Հարություն Մնացականյանը:
Հունիսի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) չի լքի Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի, չորեքշաբթի հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
Goldman Sachs-ը չորրորդ եռամսյակի համար նավթի արժեքի իր կանխատեսումը նվազեցրել է մինչև $80-ի: Այս պահին սեպտեմբերյան ֆյուչերսներով Brent տեսակի նավթի մեկ բարրելի գինը կազմում է $74,60 և շարունակում է անկում ապրել:
Սահմանադրական դատարանը չի քննել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ միջնորդությունը՝ արձանագրելով, որ նման հարց կարող են բարձրացնել միայն Սահմանադրական դատարանի դատավորները։ Այս մասին ասված է ՍԴ հայտարարությունում։
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են էներգետիկ համակարգի առջև ծառացած մարտահրավերներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:
Նիստն ավարտվեց. Ավետիք Չալաբյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 18.00-ին. Դավիթ Սարգսյան
Փողոցային պայքարը չի կարելի բացառել, բայց այն չպետք է լինի ինքնանպատակ. Լևոն Քոչարյան
Էբոլա տենդը չի կարող վերածվել համավարակի, քանի որ այն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան տեսակամուրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։