Թուրքիան ձգտում է Եվրամիությանը լիիրավ անդամակցության. Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար

Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար, Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆարուք Քայմաքչին Անկարայում «Ընդհանուր խնդիր. տարբեր մշակութային հեռանկարներ» նախագծի քննարկման նպատակով կայացած հանդիպումից հետո ասել է, որ Անկարայի հարաբերությունները Բրյուսելի հետ չեն սահմանափակվում համատեղ նախագծերով, և Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը մնում է Թուրքիայի գլխավոր նպատակը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով, քաղաքացիական հասարակության երկխոսությունը շատ կարեւոր է Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

Նա նշել է, որ ԵՄ-ում Թուրքիայի ներկայացուցչությունը կշարունակի այս հարցում աջակցել քաղաքացիական հասարակությանը։

«Բրյուսելի հետ Անկարայի հարաբերությունները չեն սահմանափակվում համատեղ նախագծերով, Թուրքիայի հիմնական նպատակը ԵՄ-ին լիիրավ անդամակցությունն է։ Այս ընթացքում Թուրքիան նախատեսում է ընդլայնել ԵՄ-ի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած Մաքսային միության նորացումից, առանց վիզայի ռեժիմի ներդրումից, վերջացրած անվտանգությամբ ու պաշտպանությամբ։ Թուրքիան կշարունակի գործել ամենայն վճռականությամբ»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031