ՀՀ Ազգային ժողովի հյուրասիրությունները մեկ անձից են կազմակերպվում՝ առանց մրցույթի:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին կկանչեն դատարան։
Սիսիանի նորընտիր ղեկավար, 32-ամյա Հովսեփ Առաքելյանը, որը հոկտեմբերի 24-ին է համայնքապետ ընտրվել, երեկ «կարեւոր» որոշում է կայացրել։
COP29-ին ընդառաջ, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույց է տվել` Հայաստանին սպառնալով «երկաթյա բռունցքով»:
ՔՊ վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար Վահե Ղալումյանից երեկ հետաքրքրվեցինք՝ կարգապահական վարույթներ հարուցե՞լ են Հովիկ Աղազարյանի, Նարեկ Զեյնալյանի եւ մյուս ՔՊ-ականների նկատմամբ, որոնք խորհրդարանական լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանի հասցեին որոշ հայտարարություններ էին արել:
Ադամ Շիֆը ընտրվեց ԱՄՆ Սենատոր
Բաքու է ժամանել Արևելյան եկեղեցիների հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, կարդինալ Կլաուդիո Գուջերոտին։ Նրա այցի անսովորությունն այն է, որ Ադրբեջանում չկա պրեֆեկտի վարման առարկա, որը Վատիկանում վերահսկում է բյուզանդական ծեսի կաթոլիկների գործերը։ Այնուամենայնիվ, դա չի խանգարել Գուջերոտիին հանդես գալ մի շարք հայտարարություններով:
Տանը հավաքվում են հարազատներ, բարեկամներ, ընկերներ, ծառայակիցներ, քաղցր սեղանի շուրջ դառը սուրճ են խմում, հետո՝ տեղավորվում եկածների մեքենաներում, վերցնում պատից կախված նկարը, ճամփից ծաղիկ առնում և գնում Հայաստանով մեկ սփռված, որպես կանոն՝ եռագույններով դրոշմված գերեզմաններ։
2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կկայանան Լոս Անջելեսում, 2032 Խաղերը` ավստրալիական Բրիսբենում, իսկ 2036 թվականի Խաղերի անցկացման վայրը դեռևս հայտնի չէ:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն» (TÜİK) տվյալներ է հրապարակել հոկտեմբերին գրանցված գնաճի վերաբերյալ:
Շուրջ 10 օր առաջ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ում (Թվիթթեր) ZOOM-առցանց ձևաչափով վեբինարի էր մասնակցել, որի ժամանակ սկանդալային քաղաքական հայտարարություն էր արել, ինչը տարօրինակ կերպով դուրս մնաց հայկական փորձագիտական ու լրագրողական քննարկումների տիրույթից. մի տեսակ աննկատ անցավ:
Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ տևական պահանջներն, ինչպես նաև դրանց հիման վրա կեղծ պատմության ստեղծումը վերջին շրջանում ծայրահեղության է հասել: Արդյունքում «ծնվում են» իրականությանը հակասող նախագծեր, որոնցից մեկն էլ, այսպես կոչված, «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետությունն» է։ Այս մասին գրված է «Գեղարդ» հիմնադրամի հոդվածի մեջ։
Հոդվածի հեղինակը՝ Մելիս Իսթանբուլլուն, փորձում է պատմել Դուբայի ազգային գաստրոնոմիկ արժեքներից մեկի վերածված շոկոլադի պատմությունն ու դրա տարածումը թե՛ Թուրքիայում, և թե՛ ամբողջ աշխարհում:
«Կոնյակ» առևտրային նշանը Փաշինյանը 3 միլիոն եվրոյով 2021թ. վաճառել է ֆրանսիացիներին. Արթուր Չախոյան
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ֆուլթոն բնակավայրում, որը 2020 թվականի ընտրություններից հետո դատական գործընթացների կենտրոնում էր, նախագահական ընտրությունների քվեարկությունն ընդհատվել է սպառնալիքների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆուլթոնի ընտրական գրանցումների հանձնաժողովի նախագահ Նադին Ուիլյամսը։
Ռուսաստանը և ԱՄՆ-ն, որպես միջուկային խոշորագույն տերություններ, ունեն հատուկ պատասխանատվություն, դրանով է պայմանավորված երկու երկրների միջև դիվանագիտական շփումները և երկու երկրների դեսպանատների գործունեությունը շարունակելու անհրաժեշտությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ վարչությունից։
«Այստեղ առաջ են գալիս հին գործիչներ՝ լևոնտերպետրոսյանականներ, և նոր ՔՊ-ականներ՝ նոր բոլշևիկներ, որոնք իրար մեջ գաղափարական շփման որևէ եզր չունեն, օրինակ՝ ինչի՞ մասին կարող է Անդրանիկ Քոչարյանը ինչ-որ մի սորոսականի հետ շփվել, ո՞ր թեմայի շուրջ: Պարզ է, որ սկսում են իրար վրա քաշել վերմակը: Անդրանիկ Քոչարյանը մտել է իր սիրած ինտրիգների փուլ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ նրա առաջին «զոհը» Դավիթ Տոնոյանն էր:
ՀՀ կառավարությունը կստանա կառուցվող «Այգ-1» արևային կայանի բաժնետոմսերի 15 տոկոսը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անձնական ֆեյսբուքյան էջում «Adjara Voyage» տուրիստական գործակալության գրառման վերահրապարակումը շարունակում է քննարկումների ծիրում մնալ։
«Եթե հավատանք GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության, այսօր հրապարակած սոցհարցման արդյունքներին՝ Հայաստանի բնակչության 76.2% կարծիքով՝ թիվ մեկ խնդիրը անվտանգության և սահմանային հարցերն են: Իսկ հարցվածների 64.6%-ը չի հավատում Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հավանականությանը:
Եվրոպան, որպես մարդկության պատմության ամենավատ բաների` համաշխարհային պատերազմների աղբյուր, այժմ հասնում է երրորդին, կարծում է ՌԴ տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ազգային հետազոտական համալսարանի տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի գիտական ղեկավար, արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության պատվավոր նախագահ Սերգեյ Կարագանովը։
2019-ի հոկտեմբերից սկսած Լիբանանի տագնապը նոր եւ վտանգավոր դրսեւորումներով է ներկայանում այսօր:
Երուսաղեմի եբրայական համալսարանի և Տաջիկստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագետները կենտրոնական Տաջիկստանի Զերավշանի հովտում հայտնաբերել են բազմաշերտ հնագիտական վայր: Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքական մեկնաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն է:
Ազգային ժողովում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե՝ «պատմության ողբերգական անցքերը՝ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն արտաքին գործերի նախարարության օրակարգը չէ», բուռն քննադատվեց հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների կողմից։
Google-ը փորձել է արդարանալ ուկրաինական ռազմական համակարգերի արբանյակային պատկերներ հրապարակելու համար իր քարտեզներում՝ ասելով, որ դրանք վերցվել են հասանելի հանրային աղբյուրներից ավելի քան մեկ տարի առաջ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՊՀ-ում երկաթուղային ուղևորափոխադրումները 2024 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14,1%-ով: Այս տվյալները ներկայացրել է ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինության նախագահ Վիկտոր Պոպովը։
Շվեդիան Կիևին կտրամադրի առափնյա պահպանության երկու նավ և 9,3 միլիոն դոլար արժողությամբ քաղաքացիական օգնության փաթեթ՝ բաղկացած 40,000 հակագազից։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոլինը։