Ուկրաինային Եվրոպական միության ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է, քանի որ այն Կիևին կթողնի առանց ձայնի իրավունքի բլոկի ներսում։ Այս մասին ասել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է Reuters-ը։
Մանհեթենի դաշնային դատարանը մերժել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի դեմ գրող Մայքլ Վուլֆի հայցը։ Հայցը կապված է եղեկ Մելանյայի և սեռական հանցագործությունների համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ գրողի արած հայտարարությունների հետ։ Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։
Հայաստանին փորձում են ներքաշել սխալ տրամաբանության մեջ՝ ՌԴ–ին վնասելու նպատակով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Թող սկսեն ՔՊ պատգամավորներից. ինֆորմացիա հավաքելու և տարածելու գործառույթը նրանցն է. Էլինար Վարդանյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն ներս է քաշում հանրապետությունը ԵՄ՝ միևնույն ժամանակ ջանալով պահպանել ԵԱՏՄ-ին մասնակցությունից ստացվող բոլոր օգուտները։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների գործակալությունը (UKMTO) հայտնում է Եմենի Սոկոտրա կղզուց 370 կմ դեպի արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին. նավթատար տանկերին է մոտեցել մի փոքր նավակ, որում 5 զինված մարդ է եղել:
Հակոբ Բադալյանը գրում է. «Սուրբ Աթոռ կատարած այցի ավարտին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը Վատիկանի Սանտա Մարթա հյուրանոցում ճաշկերույթ է կազմակերպել Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյաների համար»:
Եվրամիության երկրները նախօրեին քայլեր են ձեռնարկել՝ Հորմուզի նեղուցի փակման համար պատասխանատու իրանցի պաշտոնյաների և մյուս պատասխանատուների դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ, հայտնել է Եվրամիությունը։
Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ մեջքի վրա գնում է, փրփուրներից է կախվել. Դերենիկ Մալխասյան
Հաճախորդը զառանցանքների մեջ է, իրեն պատեպատ է տալիս, քանի որ գիտի՝ հունիսի 7-ին՝ ՎԵՐՋ. Արեգնազ Մանուկյան
Քանի որ Շենգավիթում է ապրել, հնդկական կինո շատ է սիրում. կանդալները դրեցին, շոուն արեցին. Գևորգ Ստեփանյան
Բելգորոդի մարզում խոշոր ահաբեկչություն է կանխվել, որը պետք է իրականացներ տեղի բնակիչներից մեկը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Եթե դեպքը 2024թ. է տեղի ունեցել, վարույթը ինչո՞ւ են հիմա հարուցել` ընտրություններից առաջ. փաստաբան
Նյու Յորքի Սթեյթեն Այլենդ կղզու նավանորոգարանի չոր դոկում բռնկված հրդեհի և դրան հաջորդած պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս ավելի քան 30-ը՝ վիրավորվել (այդ թվում՝ տասնյակից ավելի հրշեջներ): Այս մասին հայտնում է NBC News-ը։
Ռուսաստանի իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել Գարի Կասպարովի նկատմամբ, ով ավելի վաղ հեռակա կարգով կալանավորվել էր ահաբեկչության արդարացման և «օտարերկրյա գործակալի» գործունեության կարգը երկու անգամ խախտելու մեղադրանքով։ Այս մասին նշված է գործի նյութերում, որոնք հայտնվել են «ՏԱՍՍ» գործակալության տրամադրության տակ։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ լիբանանցի շտապօգնության 6 աշխատակիցներ են զոհվել Լիբանանի հարավում Իսրայելի կողմից 24 ժամվա ընթացքում հասցված երկու հարվածների հետևանքով:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին տեղեկացրել է Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքի մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ի անբարեխղճությունը խոչընդոտում է առաջընթացին, հայտնում է Mehr։
#ՀԻՄԱ. ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են նոր ռազմական հարվածներ հասցնել Իրանին։ Այս մասին հայտնում է CBS News» հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ընթացող քննարկումներին ծանոթ աղբյուրներին, հայտնում է Ինտերֆակսը։
Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկ քաղաքի քոլեջի հանրակացարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնել է Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ է դիտի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովը երրորդ անգամ անընդմեջ ավարտվել է առանց ամփոփիչ փաստաթղթի՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունների պատճառով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանըը գրում է. «Հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ IRI-ի ու Գելափի իրականացրած հետազոտությունների արդյունքները ուսումնասիրելիս երկու հանգամանքի վրա հատուկ ուշադրություն պետք է դարձնել»:
Իրանի և ԱՄՆ-ի միջև մի շարք վիճելի հարցերի շուրջ առաջընթաց է գրանցվել, սակայն համաձայնություն չի ձեռք բերվի առանց բոլոր տարաձայնությունների կարգավորման։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը նախօրեին Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, հաղորդել են Իրանի պետական լրատվամիջոցները։
Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի Ցինյուան գավառի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ռոսպոտրեբնադզորը հայտնաբերել է Հայաստանի Հանրապետության արտադրության անորակ ալկոհոլային արտադրանք, դրա իրացումը ՌԴ-ում կասեցվել է։ Այս մասին գրված է Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական էջում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանության մարտավարությունն ի սկզբանե պարզ էր ու կանխատեսելի` բռնաճնշումներ, կալանավորումներ և ագրեսիվ հռետորաբանություն:
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։
Այն օտարերկրացիները, որոնք ցանկանում են փոխել իրենց ներգաղթային կարգավիճակը Միացյալ Նահանգներում՝ գրին քարտ ստանալու համար, ստիպված կլինեն դա անել երկրից դուրս՝ Պետքարտուղարության միջոցով, ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը, հաղորդում է Reuters գործակալությունը։