Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքը

Ռոսպոտրեբնադզորը հայտնաբերել է Հայաստանի Հանրապետության արտադրության անորակ ալկոհոլային արտադրանք, դրա իրացումը ՌԴ-ում կասեցվել է։ Այս մասին գրված է Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական էջում։

«23.05.2026 թ. Ռոսպոտրեբնադզորն իրականացնում է շրջանառության մեջ գտնվող արտադրանքի, այդ թվում՝ ալկոհոլային արտադրանքի վերահսկողություն։

Միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որն արտադրվել է «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի, «ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն)․ «ԳԵՏԱՓ ՎԵՐՆԱՇԵՆ» սովորական տեսակային կարմիր կիսաքաղցր գինի (11% սպիրտ, 0,75 լ, շշալցում՝ 03.02.2025) և «ՎԵԴԻ ԱԼԿՈ» ԽԱՐՋԻ, ՏԱՊ «ԼԵԳԵՆԴՆԵՐ ARNI» սովորական տեսակային սպիտակ չոր գինի (12% սպիրտ, 0,75 լ, շշալցում՝ 17.12.2024)՝ արտադրված «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի կողմից։

Անորակ արտադրանքի ցանկում է հայտնվել նաև «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի (Հայաստանի Հանրապետություն, ք. Աբովյան) կողմից արտադրված «Հայկական կոնյակ 5 աստղ» հնգամյա սովորական կոնյակը (40% սպիրտ, 0,5 լ, շշալցում՝ 20.01.2025)։

Բացի այդ, անհամապատասխանություն է հայտնաբերվել «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն» ՍՊԸ-ի (Հայաստանի Հանրապետություն, ք. Եղվարդ) կողմից արտադրված «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ XO» յոթնամյա «ԿՎ» (հնեցված կոնյակ) տեսակավոր հայկական կոնյակի մոտ (40% սպիրտ, 0,5 լ, շշալցում՝ 16.05.2025)։

Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը թույլ չտալու նպատակով առևտրի ձեռնարկություններին և ներմուծողներին տեղեկատվություն է ուղարկվել արտադրանքի իրացման կասեցման և անորակ ալկոհոլային արտադրանքը շրջանառությունից հանելու մասին։

Իրավիճակը գտնվում է Ռոսպոտրեբնադզորի խիստ վերահսկողության ներքո»,- գրված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031