Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են նոր ռազմական հարվածներ հասցնել Իրանին։ Այս մասին հայտնում է CBS News» հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ընթացող քննարկումներին ծանոթ աղբյուրներին, հայտնում է Ինտերֆակսը։
Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկ քաղաքի քոլեջի հանրակացարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնել է Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ է դիտի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովը երրորդ անգամ անընդմեջ ավարտվել է առանց ամփոփիչ փաստաթղթի՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունների պատճառով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանըը գրում է. «Հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ IRI-ի ու Գելափի իրականացրած հետազոտությունների արդյունքները ուսումնասիրելիս երկու հանգամանքի վրա հատուկ ուշադրություն պետք է դարձնել»:
Իրանի և ԱՄՆ-ի միջև մի շարք վիճելի հարցերի շուրջ առաջընթաց է գրանցվել, սակայն համաձայնություն չի ձեռք բերվի առանց բոլոր տարաձայնությունների կարգավորման։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը նախօրեին Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, հաղորդել են Իրանի պետական լրատվամիջոցները։
Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի Ցինյուան գավառի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ռոսպոտրեբնադզորը հայտնաբերել է Հայաստանի Հանրապետության արտադրության անորակ ալկոհոլային արտադրանք, դրա իրացումը ՌԴ-ում կասեցվել է։ Այս մասին գրված է Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական էջում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանության մարտավարությունն ի սկզբանե պարզ էր ու կանխատեսելի` բռնաճնշումներ, կալանավորումներ և ագրեսիվ հռետորաբանություն:
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։
Այն օտարերկրացիները, որոնք ցանկանում են փոխել իրենց ներգաղթային կարգավիճակը Միացյալ Նահանգներում՝ գրին քարտ ստանալու համար, ստիպված կլինեն դա անել երկրից դուրս՝ Պետքարտուղարության միջոցով, ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Այսպիսով, պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ այս հոլովակը ոչ մի «Մատրյոշկա» գործողություն չէր կարող հորինել։ Եվ պետք չէ էքստազի մեջ ընկնել իբր թե կիրառված արհեստական բանականության տեխնոլոգիաների կամ բոտ-ցանցերի մասին պատմություններից։
Հեղուկացված բնական գազով բեռնված կատարական երրորդ լցանավն է անցնում Հորմուզի նեղուցով և ուղևորվում դեպի Չինաստան, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության պատճառով, հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադ։
Հունգարիայի պաշտոնական տեղեկագրում ուրբաթ կեսօրին հրապարակվել է կառավարության որոշումը՝ Ուկրաինայից ստացվող որոշ տեսակի գյուղատնտեսական մթերքների փոխադրմանն առնչվող միջոցառումների մասին, հաղորդում է Telex-ը։
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը Ստամբուլի բնական պաշարների երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ․ գրում է Ermenihaber-ը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկած է հայտնել, որ Հայաստանը կցանկանա միանալ «ռազմականացված» Եվրամիությանը, որը, նրա խոսքով, պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի․ գրում է РИА Новости-ն։
Եթե էս երկրում պետական գաղտնիք կա, դա Նիկոլ Փաշինյանի հոգեկան շեղումն է. Անդրանիկ Թևանյան
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարաը Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ երկրում գործող օդանավակայանների թիվը մոտ ժամանակում կհասնի 60-ի։
2021-ի ամենավտանգավոր հոգեբանական թակարդը այն էր, որ մտածում էին «արդեն հաղթում ենք», «իմ մեկ ձայնը ոչինչ չի փոխի», «ամեն ինչ արդեն որոշված է» և սահմանափակում իրենց մասնակցությունը գործընթացներին և ընտրությանը։
Պաշտոնական դիրքը չարաշահելով՝ Նիկոլ Փաշինյանն ընտրողներին ոչ միայն համատարած ընտրակաշառք, այլև խոստումներ է բաժանում։ Հիմա էլ որոշել է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին, ընտրություններից հաշված օրեր առաջ, խոստանալ, թե՝ առանց քննությունների վերականգնելու ենք ձեր վարորդական իրավունքը։
Գյուղում ոչ ֆորմալ ինստիտուտ էր գործում` «ձեդո-բաբոների»: Երևի չկար զինվոր, որը ինչ-որ ընտանիքի հետ կապված չլիներ. գնալ-գալը, սուրճ խմելն ու տնական հաց ուտելը յուրօրինակ ավանդույթ էր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնակատարի անունը Թուլսի Գաբարդի հեռանալուց հետո։
Երկուշաբթի գրել էի ամերիկյան ընդդիմության «Պլան Բ»-ի մասին. ինչպես են պատրաստվում դիմադրել, եթե նոյեմբերի խորհրդարանական և նահանգային ընտրություններին Թրամփը խախտի խաղի կանոնները։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց դատախազության` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդությանը։
Առևտրի համաշխարհային համակարգը ենթարկվել է վերջին 80 տարվա ամենալուրջ ցնցումներին: Մենք տեսնում ենք ԱՄՆ մաքսատուրքային միջոցների ազդեցությունը, այլ անդամ պետություններ նույնպես տարբեր միջոցներ են ձեռնարկում
Ուկրաինայում ընթացող պատերազմի կապակցությամբ Եվրամիությունը 2026 թվականի ապրիլի 23-ին նոր միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանի և Բելառուսի դեմ՝ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շրջանակում, ասված է Շվեյցարիայի կառավարության հաղորդագրության մեջ։
Այսօր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անբարեկիրթ բառապաշարով անդրադարձել էր քանդակագործ, նկարիչ Արման Նուռին:
Թայվանը չի տեղեկացվել ինքնակառավարվող կղզուն 14 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ զենքի պլանավորված վաճառքի որևէ կասեցման մասին, ուրբաթ հայտարարել է կառավարության պաշտոնյան, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատարը Վաշինգտոնում Սենատի հանձնաժողովին հայտնել է, որ արտասահմանյան որոշ ռազմական վաճառքներ հետաձգվում են՝ ամերիկյան զինվորականներին բավարար քանակությամբ զինամթերքով ապահովելու համար, գրում է Associated Press-ը։